ԱՄՆ-ում հայտարարել են, որ չեն աջակցում Գազայում հրադադար հաստատելու կոչերին
Աշխարհ![ԱՄՆ-ում հայտարարել են, որ չեն աջակցում Գազայում հրադադար հաստատելու կոչերին](/timthumb.php?src=disc/08-12-23/2819cdb66766340798b4eb861234e347.jpg&w=780)
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարել է, որ ամերիկյան կողմը չի աջակցում Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատելու կոչերին։ Այս մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արևելքում իրավիճակին նվիրված նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Թեև ԱՄՆ–ն վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, որում և՛ իսրայելցիները, և՛ պաղեստինցիները կարող են ապրել անվտանգության մեջ, մենք չենք աջակցում անհապաղ հրադադարի կոչերին: Սա միայն կցանի հաջորդ պատերազմի սերմերը, քանի որ [արմատական պաղեստինյան շարժում] ՀԱՄԱՍ-ը չի ցանկանում տեսնել կայուն խաղաղություն և երկու պետությունների խնդիրների լուծում»,- ասել է Վուդը:
![](banners/armflix.jpg)