Գազայում զոհվել է մոտ 9 հազար կին, 60․000 հղի կանայք տառապում են թերսնուցումից
Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների զոհ է դարձել 9 հազար կին։
Այս մասին ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ՝ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Գազայի հատվածում մոտավորապես 60,000 հղի կանայք տառապում են թերսնուցումից և ջրազրկումից՝ Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով։ «Գազայի հատվածում 60000 հղի կանայք տառապում են թերսնումից, ջրազրկումից և համապատասխան առողջապահական խնամքի բացակայությունից»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ պաղեստինցի կանայք, հատկապես Գազայի հատվածում, բախվում են ամենասարսափելի հումանիտար աղետի՝ ներառյալ սպանությունները, տեղահանությունները, ձերբակալությունները, աբորտները, համաճարակներն ու սովը։