Նախագահը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է ՀՀ շուրջ ներպետական գործընթացները
Քաղաքական![Նախագահը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է ՀՀ շուրջ ներպետական գործընթացները](/timthumb.php?src=disc/10-12-23/652df2a622f8f579ac07e2c272c6f2d2.jpg&w=780)
Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ընթացող ներպետական գործընթացների և զարգացումների, երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ։
Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից արվող քայլերին ու մշակվող ծրագրերին։
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։
![](banners/armflix.jpg)