Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկայացել է շտապօգնության ուղեկցությամբ
Իրավունք![Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկայացել է շտապօգնության ուղեկցությամբ](/timthumb.php?src=disc/11-12-23/14eab4227bcdbc282bb979d07c866cfe.jpg&w=780)
Մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, որին Խաչատրյանը ներկայացել է ստացիոնար բուժհաստատությունից՝ շտապօգնության ուղեկցությամբ։ Նրա ինքնազգացողությունը գնահատվում է բավարար, սակայն ցուցված չէ տևական ժամանակ անցկացնել նստած կամ կանգնած։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Խաչատրյանի փաստաբանական խումբը:
Փաստաբան Երեմ Սարգսյանը կրկին միջնորդություն է ներկայացնելու թույլատրել Խաչատրյանին մեկնել արտասահման՝ անհապաղ վիրահատության ենթարկվելու անհրաժեշտությամբ։
«Այս միջնորդության քննությունը ոչ իրավաչափորեն դատախազության առարկություններով և դատարանի որոշումների արդյունքում հետաձգվում է արդեն ամիսներ շարունակ, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»,- ասված է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)