Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 

Պաշտոնյաների կասկածելի գործարքները՝ պետական գնումների համակարգում

Վերլուծական

Արցախցիների տարրական կարիքները հոգալու համար գումար ափսոսացող իշխանությունները մնացած հարցերում իրենց, կարծես թե, ոչնչով չեն սահմանափակում: Բյուջեում փող ճարվում է, եթե նպատակը ասենք՝ մեկ անձից գնման ընթացակարգով միլիոնների հասնող գնումներ անելն է:

Բերենք մի քանի օրինակներ: ՀՀ ՊԵԿ-ը 1,600,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել Արթուր Թամազյան ԱՁ-ից։ Կրկին ՊԵԿ-ը 1,217,700 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ից, 1,200,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ էլ ձեռք են բերվել Գաֆեսչյան հիմնադրամից:

Հակակոռուպցիոն կոմիտեն 1,781,470 դրամ է վճարել «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կարիքների համար վարչական սարքավորումների մատակարարման դիմաց:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հուլիսի 28-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, որի շրջանակներում մինիավտոբուսներ է գնել։ Այդ պայմանագրի համաձայն, նախարարությունը ձեռք է բերել Toyota Hiance2.SD Standart մակնիշի չորս մինիավտոբուս։ Գնումն ընդհանուր արժեցել է 59 միլիոն 200 հազար դրամ։ Ավտոբուսներից յուրաքանչյուրի արժեքը 14 միլիոն 800 հազար դրամ է կազմել։ Հիշեցնենք, որ Սամվել  Մայրապետյանին, ում պատկանում է Տոյոտա Երևան ՍՊԸ-ն, նույնպես մեղադրում էին պետությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու մեջ:

Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 1 միլիարդ 160 մլն դրամ։ Պայմանագիրը կնքել է ԿԳՄՍ-ն «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։  «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն գործունեությունն սկսել է ծավավել 2018-ի հեղափոխությունից հետո։ Հիմնադիր տնօրենը Արմեն Սարգսյանն է։ Վերջինս 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, ազատվել է աշխատանքից: Այժմ միայն «Background Production»-ի հիմնադիր գործադիր տնօրենն է։

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ։ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում, այդ երկու մրցույթների ժամանակ նա միակ հայտատուն է եղել։  Տավրոս Սափեյանը հորեղբոր՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Ժորա Սափեյանի հետ պայմանագրերից մեկը կնքել է 2023թ․ հունվարի 3-ին, մյուսը՝ այս տարվա ապրիլի 5–ին։ 

Վանաձորի համայնքապետ Արկադի Փելեշյանը գնման պայմանագիր է կնքել «ՈՍԿԵ ԱԳԱ ՍՊԸ»-ի հետ։ Մինչդեռ տվյալ ՍՊԸ-ն ընդամենը մեկ տարի առաջ հայտնվել էր ՊԵԿ ուշադրության կենտրոնում, վերջինիս տնօրենի նկատմամբ վարչական տուգանք  է կիրառվել։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մեկ անձից գման ընթացակարգով 235,200 դրամի գնում է կատարել Դավիթ Աղասարյան ԱՁ-ից, որը նույնպես պետության հանդեպ չկատարած հարկային պարտավորություններ ունի:

Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների մրցույթը հաղթել է «Պապ և Դավիթ» ՍՊԸ-ն: Մինչդեռ այս ընկերությունը հայտնվել էր ՊԵԿ թիրախում, քանի որ ուներ չկատարված հարկային պարտավորություններ:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր
Ամենադիտված