«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում․ «Ժողովուրդ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները. «Հրապարակ» «Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը 

Արաքսիա Սվաջյանն ամփոփել է հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտում 2023 թվականի աշխատանքները

Հասարակություն

ՀՀԿԳՄՍՆ տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով՝ ներկայացնելով հանրակրթության, նախադպրոցական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում 2023 թվականին իրականացված աշխատանքները:

Նախադպրոցական անվճար կրթություն՝ զինվորականների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար

Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտին՝ նախարարի տեղակալն ընդգծել է՝ շարունակվել են բովանդակային զարգացման և բարելավման աշխատանքներ. մասնավորապես՝ նախադպրոցական պետական չափորոշիչը ներդրվել է 180 մանկապարտեզներում:

«Այս բոլոր հաստատություններում իրականացվել են կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումներ ինչպես ղեկավար անձնակազմի, այնպես էլ նախադպրոցական ոլորտի մանկավարժների համար, որոնց ավելի քան 2500 մասնագետներ են մասնակցել: Նախադպրոցական կրթության հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու նպատակով հանրապետության ողջ տարածքում այս տարվանից արդեն իսկ ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, որի շրջանակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հազարից ավելի երեխաներ անվճար հաճախում են մանկապարտեզներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման նպատակով այս տարվա սեպտեմբերից զինծառայողների ընտանիքների երեխաները նախադպրոցական ուսհաստատություններ են հաճախում անվճար. նրանց համար վճարում է պետությունը: Հաջորդ տարվանից նույն ծրագրով կիրականացվի նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը:

Նախադպրոցական հաստատության տնօրենների պարտադիր հավաստագրում

Կրթության որակի բարելավման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման բարեփոխումներին ուղղված քայլերը, որոնց շրջանակում պարտադիր է դարձել տնօրենների հավաստագրումը:

«Այս տարի բավականին մեծ ծավալով ունեցել ենք նախադպրոցական ուսումնական հաստատության հավաստագրվող տնօրեններ և հավակնորդներ: Օրենքի հստակ դրույթ է սահմանվել, ըստ որի՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը բոլոր ղեկավարող տնօրենները պետք է հավաստագրված լինեն, այլապես իրենց գործունեությունը շարունակել չեն կարողանա: Մյուս կարևոր փոփոխությունը կապված է նախադպրոցական ծառայությունների և զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջի հետ»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու տեղեկացրել, որ այդ գործընթացի վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է, բայց այն կազմակերպությունները, որոնք մինչ այդ դիմած կլինեն, կհամարվեն լիցենզավորման գործընթացում:

Հանրակրթության ոլորտի բարեփոխումներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթության ոլորտում աշխատանքները շարունակվել են երեք հիմնական ուղղություններով՝ բովանդակության զարգացում, մասնագիտական կարողությունների զարգացում և ենթակառուցվածքների ապահովում:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ Տավուշի մարզի բոլոր ուսհաստատությունների 1-12-րդ դասարաններում ուսուցումն արդեն իսկ իրականացվում է հանրակրթության պետական նոր չափորոշչով, իսկ ուսումնական տարվա ավարտին առաջին անգամ ավարտական, պետական ավարտական քննությունները կիրականացվեն նոր ձևաչափով՝ չափորոշչի պահանջներին համապատասխան: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ առկա է Համաշխարհային բանկի կողից իրականացված երկամյա ուսումնասիրության զեկույցի նախնական տարբերակը, որը հաջորդ տարեսկզբին կհանրայնացվի:

Հանրակրթության նոր չափորոշչի արդյունքների գնահատում

«Արդյունքները վկայում են, որ երկու տարվա ընթացքում ունենք 6 ամսվա դինամիկ աճ, որը բավականին տպավորիչ ցուցանիշ է: 2023-2024 ուստարում ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է նոր չափորոշիչը, և այդ նպատակով վերապատրաստվել են բոլոր դպրոցների տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ստեղծվել են նոր դասագրքեր

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նոր ձևաչափով դասագրքերի ստեղծման ու տպագրման գործընթացին, որն այս տարի իրականացվել է առաջին անգամ, և որի արդյունքում 30 անուն դասագիրք է ստեղծվել: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ սա հնարավորություն է տվել դասագրքաստեղծ գործընթացում ապահովելու ավելի մեծ մասնակցայնություն, իսկ մեկ դասագրքի ստեղծման արժեքն ավելի քան 30 %-ով նվազել է: Ծնողների համավճարի պարագայում ևս առկա է վճարների նվազում:

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է, որ որակյալ կրթության ցուցանիշները ևս մեկ անգամ ստուգելու նպատակով 2025 թվականին առաջին անգամ PISA (The Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսին կմասնակցի նաև Հայաստանը: Սա հնարավորություն կտա տարբեր երկրների համեմատությամբ գնահատել բնագիտական առարկաների, ֆունկցիոնալ գրագիտության և մի շարք այլ ուղղություններով հանրակրթության որակը՝ հստակ արդյունքային ցուցիչներով:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այժմ իրականացվում է նոր դասագրքերի վերաբերյալ կարծիքների հավաքագրում: Վերջերս հանդիպում է տեղի ունեցել «Հայոց պատմություն 7» դասագրքի շուրջ հրապարակային մտահոգություններ արտահայտած ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ, որին նաև գրքի հեղինակն է մասնակցել: Նախարարությունը դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների ամփոփաթերթը կներկայացնի անկախ փորձաքննության:

Նոր հնարավորություն՝ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ ուսուցչի մասնագիտական զարգացման ու վարձատրության փոխկապակցված մեխանիզմների ներդրման ծրագրի շրջանակում այս տարի ևս շարունակվել է կամավոր ատեստավորման գործընթացը, որին 2023 թվականին ավելի քան 4 հազար ուսուցիչներ են մասնակցել:

Նշենք՝ 1018 ուսուցիչ ցուցաբերել է 70-79 տոկոս արդյունք, 714-ը՝ 80-89 տոկոս, 246-ը՝ 90-100 տոկոս արդյունք: 998 ուսուցիչ համարվում է ատեստավորված և ունի դրույքաչափի փոփոխություն: Կամավոր ատեստավորման երեք տարվա վերլուծության արդյունքում /առանց կրկնակի մասնակցության/՝ 70-100 տոկոս արդյունք է ցուցաբերել և համապատասխան տոկոսով հավելավճար է ստանում 2697 ուսուցիչ, իսկ 1133 ուսուցիչ ունի դրույքաչափի փոփոխություն:

2021-2023 թթ. կամավոր ատեստավորման արդյունքում հայտ է ներկայացրել 11575 ուսուցիչ/անձ, գործընթացին մասնակցել է 7618 ուսուցիչ, 70-79 տոկոս արդյունք է ցուցաբերել 1705-ը, 80-89 տոկոս՝ 1284-ը, 90-100 տոկոս՝ 560-ը, իսկ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերել է 1630 ուսուցիչ: Վերջին խմբի ուսուցիչները դրույքաչափի փոփոխություն են ունեցել. աշխատավարձը սահմանվել է 200 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ շուրջ 200 ուսուցիչների աշխատանքային պայմանագրերը պետք է լուծարվեին, քանի որ կամավոր ատեստավորմանը բավարար արդյունք ցույց չտալուց նրանք հետո երկու անգամ չեն մասնակցել վերաատեստավորման գործընթացին: Այդուհանդերձ, իրավական ակտերի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո որոշում է կայացվել նրանց երրորդ անգամ վերաատեստավորմանը մասնակցելու հնարավորություն ընձեռել:

«Նրանք կշարունակեն դասավանդել, բայց նրանց առջև ևս մեկ անգամ ատեստավորվելու պահանջ կդրվի: Սա մեզ համար մեխանիկական գործընթաց չէ. ցանկանում ենք նպաստել, որպեսզի ուսուցիչն աշխատի իր կարողությունների զարգացման ուղղությամբ, և ատեստավորման միջոցով ունենանք հավաստի փաստեր առ այն, որ նա տիրապետում է իր դասավանդած առարկայի գիտելիքների առնվազն 60%-ին»,- շեշտել է Արաքսիա Սվաջյանը:

Վերանայվել է պարտադիր ատեստավորման ընթացակարգը

Ուսուցիչների կարողությունների զարգացման համատեքստում Արաքսիա Սվաջյանը նաև նշել է, որ վերանայվել են ուսուցիչների՝ 5 տարին մեկ անցկացվող պարտադիր հերթական ատեստավորման գործընթացի սկզբունքները. այսուհետ այն իրականացվելու է ուսուցչի՝ մասնագիտական զարգացման կարիքի գնահատման հիման վրա: Հաշվի է առնվելու ուսուցչի աշխատանքային փորձը, կիրառվելու են գնահատման տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ ինքնագնահատում: Ըստ այդմ՝ իրականացվելու է 4 տեսակի վերապատրաստում:

109 ուսուցչի շնորհվել է տարակարգ

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ 2023 թվականին մեկնարկել է տարակարգի շնորհման գործընթացը՝ նոր կարգի պահանջներին համապատասխան: 2023 թվականին 109 ուսուցչի շնորհվել է տարակարգ՝ 1–ին աստիճան՝ 36 ուսուցիչ, 2–րդ աստիճան՝ 29, 3–րդ՝ 26, 4–րդ՝ 18: Նախարարի տեղակալի խոսքով՝ մեխանիզմի վերանայման արդյունքում 2013 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում առաջին անգամ ուսուցիչները ստացել են 4-րդ աստիճանի տարակարգ (20 ուսուցիչ), ինչն աշխատավարձի 50%-ի ավելացման հնարավորություն է ընձեռել:

Հավելավճար ԲՏՃՄ և մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչներին

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների դրույքաչափի բարձրացմանը, որի արդյունքում շուրջ 4000 ուսուցիչներ ունեցել են աշխատավարձի բարձրացում՝ ավելի քան 40 հազար դրամի չափով: ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների պարագայում էլ սեպտեմբերից աշխատավարձի 25% բարձրացում է եղել. շուրջ 8 հազար ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են ավելի քան 30 հազար դրամով:

«Բնականաբար, այն ուսուցիչները, որոնք հանդիսանում են վերոնշյալ ծրագրերի շահառու, հաղթահարել են կամավոր ատեստավորման շեմն ու նաև տարակարգ ունեն, աշխատավարձի նշանակալի բարձրացում ունեն»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև միջազգային օլիմպիադաներում մասնակցությանը՝ նշելով, որ հայ դպրոցականները տարվա ընթացքում 52 մեդալ են նվաճել, որոնցից 9-ը՝ ոսկե: Ընդ որում՝ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել «Քիմիա» առարկայից:

Դպրոցների կառավարման նոր մոդել և ենթակառուցվածքների զարգացում

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ուսումնական հաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև: Նրա խոսքով՝ երկու ղեկավարների ընտրությունը հնարավորինս պատշաճ կազմակերպելու արդյունքում ակնկալվում է արհեստավարժ և արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ: 2023 թվականին կառավարման նոր համակարգի անցած հաստատությունների թիվը 170 է: 50 դպրոցում նշանակվել է տնօրեն, 97 դպրոցում՝ վարչատնտեսական մասի համակարգող:

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, ապա այս տարվա արդյունքներով բոլոր հիմնանորոգված և կառուցված դպրոցներն ու մանկապարտեզներն ապահովվել են անհրաժեշտ գույքով, ինչն աննախադեպ է: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցվել, հիմնանորոգվել և վերակառուցվել է 46 մանկապարտեզ: 2023 թվականին կառուցվել, հիմնանորոգվել և վերանորոգվել են 51 նախակրթարան և 114 մանկապարտեզ: Մինչև 2023 թվականի ավարտը շինարարական աշխատանքները կավարտվեն 4 նախակրթարանում և 38 մանկապարտեզում: Շինարարության փուլում են գտնվում 14 նախակրթարան և 48 մանկապարտեզ: Նախագծանախահաշվային փուլում են գտնվում 3 նախակրթարան և 31 մանկապարտեզ:

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է, որ 107 ավագ դպրոցներ, ինչպես նաև հանրակրթական պետական չափորոշչի ներդրման շրջանակում Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցները համալրված են ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Արմավիրի մարզի 100 դպրոցներ, Արագածոտնի մարզի 4 դպրոցներ համալրվել են անհրաժեշտ գույքով և ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Համաձայն ժամանակացույցի՝ 2024թ. ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով կհամալրվեն Արագածոտնի մարզի մնացած 117 դպրոցները:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթության համակարգում

Մամուլի ասուլիսի ընթացքում Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման մասին:

«Ավելի քան 17 հազար սովորողներ արդեն ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում: Ամեն ինչ արել ենք, որպեսզի նրանց ինտեգրումը սահուն ընթանա: ԼՂ-ից բռնի տեղահանված 200 ուսուցիչ էլ աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել է ՀՀ մարզեր՝ ստանալով նաև որոշակի արտոնություններ ու հավելավճար: Եվս 200 ուսուցիչ ընդգրկված է Երևանի հանրակրթական դպրոցներում կամ էլ մարզերի դպրոցներում, բայց ոչ պետական ծրագրի շրջանակում»,- նշել է փոխնախարարը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծովՕրվա խորհուրդ. Մայիսի 7Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում․ «Ժողովուրդ»Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափըԱմեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. մաս 203«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել«Հրապարակ». Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերումՀրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուԱյսօր, ժամը 17:30-ին մենք՝ մի խումբ բժիշկներով ավտոերթով մեկնելու ենք Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը միանալու. Գևորգ ԳրիգորյանՆախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից Փրկարարները Գորիսում մանկապարտեզի կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր «Անոնիմուսը» շարունակում է արգելափակել Վրաստանի կառավարական կայքերը Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՖուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակումԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասինԵկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. ԹաթոյանԱյս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին, Սոլակ գյուղին հարող հատվածից Թուրքիան վճռական հարված կհասցնի Սիրիային և Իրաքին․ ԷրդողանԹուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանԻրենք ասուլիս են անում, մենք էլ լիս ու աս կանենք, այս շարժումը ճշմարտության մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է (լուսանկար) Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-նՄեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկըԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում էՖրանսիան չի պատերազմում ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի դեմ․ ՄակրոնՈղջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են մաքրման աշխատանքներ (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը. «Մայր Հայաստան» դաշինքն ակցիա է անում Շենգավիթում
Ամենադիտված