ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) 

Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Գեղամ Գևորգյան

Վերլուծական

Շարունակելով ներկայացնել հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության մեր վերլուծությունը՝ այսօր կանդրադառնանք ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին:

Պաշտոնը ստանձնելով՝ Գևորգյանը  հայտարարեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա, կա գերիշխող դիրք, սակայն, վերջինիս դեմ էլ ՏՄՊՊՀ նախագահի պայքարը, եթե այդպիսին, իհարկե, ընդհանրապես կար, տապալվեց: Եվ դա ստիպված էր ընդունել ինքը՝ Գևորգյանը, իր իսկ տարածած հաշվետվություններում: Հիմնական շուկաներում, այնտեղ, որտեղ մշտապես նշմարելի են եղել  ներմուծող մի շարք օլիգարխների շահեր, փոփոխություններ տեղի չունեցան: Շուկաներում խաղացողների թվի ավելացումը, որը կառույցում ներկայացնում են իբրև մեծագույն ձեռքբերում, իրականում մեծագույն մանիպուլյացիա էր: Դիցուք՝ 2017-ի համեմատ՝ 2018-ին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվն ավելացել է ընդամենը 1-ով, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել նաև մասնակիցների փոփոխություն: 2018-ին ներկրող ընկերութունների ցանկում ավելացել է «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է անմիջապես իշխանափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի 22-ին: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես հիմնադիր գրված է Հրաչյա Շարոյանի անունը: Հետաքրքիր է, որ Շարոյանը բնակվում է Սամվել Ալեքսանյանի հարևանությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենց փողոցում:

Թեև ՄՊՀ նախագահը ինքը բազմիցս է հայտարարել, որ ամեն բան անելու է թափանցիկության ավելացման համար, այդ թվում՝ իր կառույցի աշխատանքներում, ՄՊՀ-ն որոշել է, որ հետհեղափոխական Հայաստանը չպետք է հրապարակայնացնի այն վարչական ակտերը, որոնք առնչվում են շուկայում խոշորացող ընկերությունների հետ, ինչի իրավունքը բացարձակապես չունի՝ թե՛ հանրային շահի դիտանկյունից, թե՛ տեղեկատվության ազատության մասին օրենքը խախտելու առումով: Սա հակասում է ՀՀ գործող բոլոր իրավական նորմերին՝ թաքցնել հասարակությունից՝ արդեն ուժի մեջ մտած գործարքի բոլոր մանրամասները: Նշենք, որ նույն խնդիրը կարող է ծագել ապահովագրումների, բանկերի և հանրային սպասարկման ցանկացած ոլորտում, ուստի փակ և գաղտնի պահել հասարակությունից ուղիղ իրեն առնչվող տեղեկատվությունը, ոչ մի ռացիոնալ հիմնավորում չունի, որքան էլ վարչապետին կամ մեզ «նորեկ չինովնիկները» փորձեն կերակրել «առևտրային գաղտնիք», «կոմերցիոն շահ» անհեթեթ ձևակերպումներով:

Մեկ այլ օրինակ՝ վերջին  շրջանում, երբ թանկացել էր բենզինը, քաղաքացիները բավական մեծ աղմուկ էին բարձրացրել: Սակայն, ուշագրավ է, որ ՄՊՀ-ն, որը պետք է զբաղվեր թանկացումները ուսումնասիրելով, դրանց պատճառները վերհանելով և մեղավորներին պատժելով, մտահոգվել է ոչ թե բենզինի գնի թանկացմամբ, այլ հակառակը: «Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց մենք այստեղ այլ խնդիր ենք տեսնում։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն»,- օրերս Ազգային ժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեղամ  Գևորգյանը։

Կասկածները հիմնավորելու համար նա բերում էր նաև Վրաստանի օրինակը, որտեղ բենզինն ավելի թանկ է, քան Հայաստանում։ Հայաստանում «ռեգուլյար» տիպի բենզինի գինը 330-370 դրամ է, Վրաստանում՝ 364-365 դրամ։ Հանձնաժողովն այս ամենի մեջ կասկածելի, նաև դեմպինգային երևույթներ էր տեսնում։ Իհարկե, ցանկացած դեպքում, դեմպինգը վատ երևույթ է շուկայի համար, որովհետև հետագայում դա շատ ավելի բացասական հետևանքների կարող է հանգեցնել։ Սակայն, եթե անգամ դա դեմպինգ է՝ արդյո՞ք Գեղամ Գևորգյանը և նրա ղեկավարած կառույցը նոր են նկատում այդ երևույթը, երբ ինչպես ասում են՝ բանը բանից անցել է: Առավելապես տպավորություն է ստեղծվում, որ ՄՊՀ նախագահը հերթական անգամ զբաղված է խոշոր բիզնեսի շահերը պաշտպանելով:

Միևնույն ժամանակ, ՄՊՀ-ը նախագահը, անշուշտ, աչքի է ընկել նաև որոշակի դրական քայլերով: Դիցուք՝ հասարակությունը մոլորեցնելու համար մի շարք ՍՊԸ-ներ պատժվել են: Պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ, որի շրջանակներում արձանագրվել է, որ «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր: Մեկ այլ օրինակ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)
Ամենադիտված