Ալեն Սիմոնյանն այցելել է ՊՆ զորամաս, ճաշել զինվորների հետ (տեսանյութ, լուսանկարներ)
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ծանոթացել է զինծառայողների կացարանային պայմաններին, շրջել գրադարանում: Զորամասի գրադարանը համալրվել է ԱԺ նախագահի նվիրած գրքերով:
Խորհրդարանի ղեկավարը ճաշել է սպայական անձնակազմի եւ պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:
Ալեն Սիմոնյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է զինծառայողներին, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: