Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 

ԵԱՏՄ երկրներից փորձ է արվել ներկրել առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված 5 տոննայից ավելի ապրանք

Հասարակություն

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցները, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հսկողական աշխատանքների իրականացման շրջանակում, ուսումնասիրել են մի շարք ընկերությունների կողմից ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների  ներկրման գործընթացը Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված, «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների և այլ փաստաթղթերի, կամ տեղեկությունների համապատասխանության ստուգման նպատակով, զննման են ենթարկվել ընկերության կողմից երկու դեպքով տարբեր «տարանցման հայտարարագրերով», բեռնատարներով ներմուծված ապրանքները։ 

Պարզվել է, որ 2 բեռնատարներում էլ առկա են չհայտարարագրված բազմաթիվ ապրանքներ՝ մետաղալարեր, շարժիչի յուղեր, ավտոպահեստամասեր, համակարգչի համար նախատեսված հիշողության սարքեր, տեսագրող սարքեր, հեռուստացույցի ընդունիչներ, որոնք ներառված չեն եղել ուղեկցվող փաստաթղթերում։ Պարզվել է նաև, որ հաշիվ ապրանքագրերում նշված մի շարք ապրանքների արժեքները հայտարարագրվել են շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով։ 

ՌԴ-ից ապրանքներ ներկրող մեկ այլ ընկերության կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ներկրված ապրանքների զննման և փաստաթղթերի ստուգման արդյունքում բացահայտվել է, որ բեռնատարում առկա են չհայտարարագրված ապրանքներ՝ նոր հագուստ, հեռախոսի աքսեսուարներ, էլեկտրական ծխախոտների սարքավորումներ և այլն։ Հաշիվ ապրանքագրերում էլ նշված մի շարք ապրանքների արժեքները հայտարարագրված են եղել  շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով։ 

Մեկ այլ դեպքով, ՌԴ-ից ՀՀ ներմուծված տարանցման հայտարարագրով բեռնատար ավտոմեքենայի բեռնախցիկի  ապրանքների զննության ժամանակ պարզվել է, որ  առկա են ընկերության կողմից  չհայտարարագրված ապրանքներ՝ ջեռուցման կաթսա, ավտոպահեստամասեր, տեսախցիկներ, խողովակներ էլեկտրական ծխախոտների տաքացնող սարքավորումներ։

Բոլոր չորս դեպքերով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ։ Կատարված ստուգողական միջոցառումներն, ի դեպ, իրականացվել են Ներքին Անվտանգության,  Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների  համատեղ մասնակցությամբ։  Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր քաշը կազմել է 3402 կգ, իսկ ոչ իրենց անվամբ հայտարարագրված ապրանքներինը` 1806 կգ: Կատարվել է ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների արժեքների ճշգրտում, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկերը մի քանի անգամ ավելացել են։

ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը հորդորում է տնտեսվարողներին զերծ մնալ առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրված ապրանքների տեղափոխումից ՀՀ պետական սահմանով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկում
Ամենադիտված