Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարության հետ հաց է կերել, լիտրերով օղի է խմել, ոչինչ չի անում. Սրբազան (տեսանյութ) Բաքվի բանտերում պահվող հայերի լուսանկարները ցուցադրվում են Փաշինյանի հետ հանդիպման գնացողներին (տեսանյութ) Հայտնի բժշկին ինձ հետ ողջագուրվելու համար ազատել են աշխատանքից, ամոթ. Սրբազան (տեսանյութ) Վաղն ուզում եմ հանդիպել բոլոր դասախոսների, գիտնականների հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանությունը սկսեց մարդկաց բերման ենթարկել բիրտ ուժի կիրառմամբ (տեսանյութ) Այս իշխանություններն այլևս գոյություն չունեն. վախեցած են, վտանգը զգում են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Անվտանգության մեծագույն երաշխիքը հայոց բանակն է ու հայ ժողովուրդը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀՐԱՏԱՊ․ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել կոնտրոնում․ Սրբազանը երթ է իրականացնում Հասարակական կարգ ենք պահում, էսքանով բավարարվեք. ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն 

Մութ ամպեր՝ ՔՊ-ական պաշտոնյաների գլխավերևում. ում «ժերտվա» կտան հաջորդը

Վերլուծական

Հայաստանի ներքաղաքական կյանքում բավական ուշագրավ գործընթացներ են սկսվել: Ակնհայտ է, որ սկիզբ առած հրաժարականների շքերթն ընդամենը երկու մարզպետով և մեկ նախարարով չի սահմանափակվելու: Հետևաբար, հարց է առաջանում, թե էլ ում գլխին են սև ամպեր կուտակվել և թե էլ ում պաշտոնավարումն է այսպես ասած՝ մազից կախված: Բերենք մի քանի օրինակներ այն պաշտոնյաներից, որոնք հայտնվել են կոռուպցիոն սկանդալների կիզակետում, Հաշվեքննիչ պալատի թիրախում կամ էլ պարզապես թերացել են իրենց բուն պարտականությունները կատարելու հարցում:

Դիցուք՝ Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Ճանապարհային ցանցի բարելավման դրամաշնորհային և վարկային ծրագրերի նկատմամբ համապատասխանության վերաբերյալ: Ըստ այդմ, արձանագրվել է, որ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում 19 մլրդ 36 մլն դրամ գումարի կապիտալ ծախսումները չեն ավելացվել ասֆալտբետոնյա ճանապարհների հաշվեկշռային արժեքին: Եվ դրանով խախտվել է պարտադիր պահանջի կատարումը:

Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է առողջապահության նախարարության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման մասին եզրակացությունը: Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2022 թվականի հունվարի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն է, կատարման ժամկետը՝ 2023 թվականի հունվարի 9-ից 2023 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Եզրակացությամբ արձանագրվել է, որ 2022 թ.-ին, բացի տարեկան պետական բյուջեի ԱՆ համար նախատեսված շուրջ 117 միլիարդ 808 միլիոն 508 հազար դրամ գումարը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում նախարարության ներկայացմամբ կառավարության 5 որոշումներով նախարարությանը հատկացվել է ևս 10 միլիարդ 466 միլիոն 626 հազար դրամ: Հաշվեքննությունից պարզ է դառնում, որ չնայած այն հանգամանքին, որ բժշկական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությունը հաստատվել է դեռ 2019 թվականին, սակայն առ հաշվեքննության ավարտի օրն այն չի կիրառվում, նախարարությունը չի ապահովել նաև կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318 Ն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման գների հաստատման կարգի պահանջների կատարումը, ինչի հետևանքով բացակայում են ոլորտում ծառայությունների համար կիրառվող գների իրավամեթոդաբանական հիմնավորումները:

Որոշ աղբյուրներ պնդում են՝  ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքից իշխանական վերնախավում լուրջ դժգոհություն է հասունացել, ինքը` Փաշինյանն էլ նեղ շրջանակում չի թաքցրել իր դժգոհությունը ՊՎԾ պետի գործելաոճից և ցուցադրած արդյունքներից: Ըստ էության, Ռոմանոս Պետրոսյանի գլխին սկսել են մութ ամպեր կուտակվել և դա չնկատել` հնարավոր չէ: Ինչով՞ է աչքի ընկել Պետրոսյանի ղեկավարած կառույցը: Ընդամենը  բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կոզմից համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր:  2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 106 մշտադիտարկում և, բնականաբար, ոչ մի աղմկոտ բացահայտում դրանց չի հետևել: Բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկումներ են տեղի ունեցել, Ռոմանոս Պետրոսյանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել: Փաշինյանի հրահանգով ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել առողջապահության նախարարությունում, սակայն ամիսներ շարունակ որևէ նորություն և առաջխաղացում չի նշմարվում:

ՀՀ Հաշվեքննիչ պալատը խախտումներ է հայտնաբերել էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ժամանակ։ Խախտումներ են հայտնաբերվել նաեւ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական հումքի գնման կամ ներմուծման նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։

ՀՀ Հաշվեքննիչ պալատը 2022 թվականի ընթացքում խախտումներ է արձանագրել Հակոբ Սիմիդյանի գլխավորած՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննությամբ արձանագրվել է, որ, օրինակ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կնքված թվով 9 վարձակալության պայմանագրերում պետական սեփականություն հանդիսացող անտառների վարձավճարների՝ օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափը չպահպանելու արդյունքում, հաշվեքննողների հաշվարկներով, անտառտնտեսության թվով 5 մասնաճյուղերում ընդհանուր վարձակալված 36,7 հա անտառային հողատարածքներից 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել:

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Այստեղ նույնպես որևէ իրավական գործընթաց չմեկնարկեց:

Հաջորդ պաշտոնյան, ում գլխին մութ ամպեր են կուտակվել, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն է: Բանն այն է, որ ի հեճուկս Փաշինյանի՝ Խաչատրյանին չի հաջողվում լուրջ և աղմկոտ բացահայտումներ անել, էլ չենք խոսում՝ այսպես ասած թալանված փողերը բյուջե վերադարձնելու մասին: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումներից մեկը հենց դա էր: Ստացվում է, որ Խաչատրյանը պաշտոնից ազատվելու թեկնածուների շարքում վստահաբար զբաղեցնում է ոչ վերջին հորիզոնականը:

Մամուլում նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացրեց կառավարական առանձնատների վերանորոգման հարցը: Ըստ լուրերի՝ կառավարական առանձնատների վերանորոգման համար 2 մլն դոլար էին ծախսել և այստեղ առկա էր բացահայտ կոռուպցիոն ռիսկ: Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում էր Արուսյակ Մանավազյանը, ով այսօր արդեն ԱԺ պատգամավոր է։

Փաշինյանի հայացքից չեն վրիպի նաև այն պաշտոնյաները, ովքեր թերակատարել են նախորդ տարվա բյուջեի ծախսերը:  Բացարձակ մեծությամբ ամենամեծ թերակատարումն արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի գծով՝ 116.1 մլրդ դրամ։ Նկատի ունենալով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները՝ այս հանգամանքը հատկապես մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ բյուջեով պաշտպանության նպատակով համեմատաբար մեծ գումար է նախատեսվել, սակայն նախատեսված աշխատանքները չեն կատարվել։ Մինչդեռ, 2023 թվականի բյուջեն ներկայացնելիս, որպես նախորդ տարիների բյուջեների նկատմամբ դրա կարեւոր առավելություն, գործող իշխանությունը շեշտում էր հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը։

Բացի այն, որ կառավարության ծրագիրը ենթադրում է համապարփակ պայքար կոռուպցիայի դեմ, ՏՄՊՊՀ-ին Փաշինյանը հանձնարարել էր ստուգել՝ արդյո՞ք բենզա և գազալցակայաններում քաղաքացիներին չեն խաբում, սակայն այդ ստուգումների արդյունքների, պատժված տնտեսվարողների մասին հանրությունն այդպես էլ չտեղեկացվեց: Իսկ մենաշնորհ հասկացությունը շարունակում է տեղ ունենալ Նոր Հայաստանի տնտեսությունում։  Այդ հանգամանքը փաստում է նաև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, 2021 թվականի տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառույցը կառավարության ծրագիրն իրագործելուց անչափ հեռու է: Ավելին՝ Գեղամ Գևորգյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը չի պայքարում մենաշնորհների վերացման համար: Ուշագրավ ինքնախոստովանություն է, ինչ խոսք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թող իրենց ակցիան իրականացնեն, ոստիկանությունը ի՞նչ է անում. ոստիկանապետ (տեսանյութ) Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարության հետ հաց է կերել, լիտրերով օղի է խմել, ոչինչ չի անում. Սրբազան (տեսանյութ) Երկու ժամ հետո կթողնեմ՝ անցնես․ ոստիկան (տեսանյութ)Հենց հաշվեմ, պրծնեմ՝ կասեմ. ոստիկանապետը՝ ուժայինների քանակի մասին (տեսանյութ)Մարդը վախեցած ա, վախի մեջ է, հաջորդ գործողությունը դեղ խմելն է․ Սրբազան (տեսանյութ)Ոստիկանները ժողովրդավարության գերեզմանն են փորում․ Չախալյան (տեսանյութ)Բաքվի բանտերում պահվող հայերի լուսանկարները ցուցադրվում են Փաշինյանի հետ հանդիպման գնացողներին (տեսանյութ) Չարի վերջը լինելու է. այսօր վախն է, հաջորդը լինելու է դեղ խմելը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ամոթ»-ը խարան է, որը չի ջնջվում, դա մնալու է այս մարդկանց, վարչախմբի վրա. Թովմաս սարկավագ (տեսանյութ) Նիկոլն իր իշխանությունն ատամներով պահելու է, ժողովրդի ճնշումը պետք է ավելանա. Շարմազանով (տեսանյութ)Հայտնի բժշկին ինձ հետ ողջագուրվելու համար ազատել են աշխատանքից, ամոթ. Սրբազան (տեսանյութ) Վաղն ուզում եմ հանդիպել բոլոր դասախոսների, գիտնականների հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիան Ազգային օպերայի շենքի մոտ«Հողատո՛ւ հեռացի՛ր» վանկարկումներ՝ Օպերային բակում (տեսանյութ)Էրդողանը հեղաշրջման փորձի մասին լուրերի ֆոնին՝ արտակարգ խորհրդակցություն է անցկացրելՈրտեղի՞ց ես, դեմքդ ծանոթ է. Բագրատ սրբազանը՝ իջևանցի ոստիկանին (տեսանյութ) Ոստիկանությունը սկսեց մարդկաց բերման ենթարկել բիրտ ուժի կիրառմամբ (տեսանյութ) Տեսեք, քանի՞ գույնի ոստիկանական ֆորմա կա, երբևէ Երևանում այսքան ոստիկանություն չեմ տեսել (տեսանյութ)Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններԱյս իշխանություններն այլևս գոյություն չունեն. վախեցած են, վտանգը զգում են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Սա ի՞նչ վիճակ է, Հայաստանում ենք, չգիտեմ ինչքան գնամ, որ մայթ անցնեմ». միջադեպ՝ Օպերայի մոտ (տեսանյութ)Ուրախ եմ, որ իմ կոչով ոստիկանները փողոց են դուրս եկել, տեսե’ք՝ ինչ վախերով է ապրում այս մարդը (տեսանյութ)Բագրատ Սրբազանին ուղեկցում են նաև եզդիական համայնքի ներկայացուցիչները (տեսանյութ) Անվտանգության մեծագույն երաշխիքը հայոց բանակն է ու հայ ժողովուրդը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունըՀՐԱՏԱՊ․ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել կոնտրոնում․ Սրբազանը երթ է իրականացնումՀարցրեք Երևանին. ԶախարովաԸնտրություններին ՔՊ-ին ձայն կտան 12․8 % հարցված քաղաքացիները․ «Gallup»-ի արդյունքներըԻշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան ԱբրահամյանՌԴ ԶՈւ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոյե, Լուկյանցի գյուղերը Հասարակական կարգ ենք պահում, էսքանով բավարարվեք. ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան (տեսանյութ) Ասում են՝ հանեք հաճախորդներին, մարդիկ էլ ասում են՝ դուք էլ, ձեր Նիկոլն էլ, հո ուժով չե՞նք հանելու (տեսանյութ) ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՏավուշի մարզի Կայան բնակավայրում հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում (տեսանյութ) Երևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառք տալու գործով հայ գործարար է ձերբակալվելԷլ ի՞նչ հավաք՝ առանց սև ու կարմիր բերետների, Փաշինյանը գալիս է Օպերայի շենք (տեսանյութ) Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցերի շուրջՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են Ոստիկանական բեռնատարները Կենտրոն նոր ուժեր են տեղափոխում (տեսանյութ) Օպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ) Օկուպացված Իվանյանում այսօր տեղի կունենա ՌԴ խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունըՀարյուրավոր ոստիկաններ՝ Օպերայում, կենտրոնն ամբողջությամբ շրջափակվել է ուժայինների կողմից (տեսանյութ)Դավթաշեն-Աշտարակի խճուղի հատվածում՝ Աշտարակ քաղաքից դեպի Երևան ուղղությամբ, նոր արագաչափ է տեղադրվելՀՀ ՊՆ-ն Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսինՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումՔննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը ՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)
Ամենադիտված