Արաուխոն մերժել է Բարսելոնայի առաջարկը՝ երկարաձգել պայմանագիրը բարելավված պայմաններով
Սպորտ«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մերժել է կատալոնական ակումբի ղեկավարության առաջարկը՝ երկարաձգել իր աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ՝ բարելավված պայմաններով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, չնայած այն հանգամանքին, որ ուրուգվայցու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, «Բարսելոնայի» ղեկավարները որոշել են ֆուտբոլիստին նոր աշխատանքային պայմանագիր առաջարկել՝ Մյունխենի «Բավարիայի» խաղացողի նկատմամբ ակտիվ հետաքրքրության ֆոնին:
Ընդգծվում է, որ Արաուխոն և նրա շրջապատը որոշել են, որ մինչև այս մրցաշրջանի ավարտը չեն քննարկելու պայմանագրի երկարաձգման հարցը։