Էդգար Սեւիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ մեկնել է ԱՄԷ
Սպորտ«Պարի Նիժնի Նովգորոդը» մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կանցկացնի մարզումային հավաք եւ ստուգողական հանդիպում։ Ռուսական թիմի հետ ԱՄԷ մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մարզումային հավաքը կտեւի մինչեւ հունվարի 23-ը։
«Պարի Նիժնի Նովգորոդը» հունվարի 21-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Հարավային Կորեայի «Չոնբուկի» հետ։