71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Մասիս խոշորացված համայնքում նոր եկեղեցի է կառուցվում. այն կանվանակոչվի Հայոց Հայրապետի՝ Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ (տեսանյութ) Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Ես չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ալմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան 

Ալիևին թուղթ պետք չի, պետք է գործընթաց, որի ժամանակ Հայաստանից կտորներ կպոկի

Բլոգոսֆերա

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

 

«1/1 Բաքվի բռնապես Ալիևը երեկ ավելի քան երկու ժամանոց ելույթ է ունեցել, որքան նկատեցի, որոշ դրույթներ լայնորեն տարածվել ու քննարկման առարկա են դարձել հայկական մեդիա տիրույթում, հուսամ սպառնալիքները գնալով ավելի գիտակցված են դառնում։ Ուզում եմ նշել կետեր ելույթից, որոնք կարևոր են, բայց չեն ներկայացվել հանրությանը։

Ալիևը նշում է, որ տասնամյակներ շարունակ տարբեր ՀԿ-ներ փորձել են խաղաղասիրական ծրագրեր իրականացնել և ադրբեջանցի երիտասարդներին պատրաստել խաղաղության, բայց ինքը դա թույլ չի տվել, փոխարենը արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ադրբեջանական հանրությունը պատրաստվի վրեժի։

Նա նաև ընդունել է, որ հենց Ադրբեջանն է մերժել խաղաղ կարգավորման առաջարկները տասնամյակներ շարունակ, իմիտացրել է բանակցային գործընթացն ու պատրաստվել պատերազմի․ «Իհարկե, մենք բոլորս ցանկանում էինք հնարավորինս շուտ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Սակայն պատմության տեսանկյունից 30 տարին այնքան էլ երկար ժամանակ չէ։ Այս ընթացքում բանակցությունների ընթացքում բազմաթիվ առաջարկներ են հնչել, և ոմանց կարող է հետաքրքրել, թե ինչու Ադրբեջանը չէր ընդունում դրանք։ Ի վերջո, այս առաջարկների հիման վրա մի քանի շրջաններ կվերադարձվեին Ադրբեջանին առանց պատերազմի, նախկին տեղահանվածները կվերադառնային իրենց տները, միաժամանակ իրավիճակը կկարգավորվեր։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում և չի հաշտվում այդ առաջարկների հետ։ Իհարկե, բանակցություններն ունեին իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը։ Իհարկե, մենք բանակցությունները վարել ենք այնպես, որ նվազագույնի հասցնենք արտաքին ճնշումը՝ մեր նպատակներին հասնելով։ Բայց ինձ համար գլխավորն այն էր, որ սա պատմական խնդիր է, ազգային խնդիր է, և ինչ-որ թվացյալ բարենպաստ շահեր փնտրելը սխալ կլինի։ Մենք պետք է հարցը լուծենք հիմնարար ճանապարհով, պետք է մեկընդմիշտ լուծենք, պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Ալիևը նաև խոստովանում է, որ նոյեմբերի 9-ի թուղթը եղել է ժամանակավոր դադար ընդամենը, որից հետո տարվել է աշխատանք հաջորդ հարվածները հասցնելու համար, իսկ Արցախի բլոկադան, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիաները եղել են դրա կարևոր բաղադրիչներից մեկը․ «Նոյեմբերի 10-ից հետո որոշակի վակուում առաջացավ: Ոչ ոք չգիտեր, թե ինչ կլինի հետո: Մինսկի խմբի համանախագահները, որոնք այն ժամանակ դեռ կային, պատկերացում չունեին, թե ինչ են անելու։ Եղել են որոշ այցելություններ։ Իրավիճակը Հայաստանում, իհարկե, միանշանակ չէր։ Ադրբեջանցիները տոնում էին, բայց ես գիտեի, որ գործը սրանով չի ավարտվում։ Որովհետև կան մի շարք կիսատ հարցեր, և դրանք պետք է պարզաբանվեին, առաջին հերթին Լաչինի նախկին միջանցքի հետ կապված հարցը․․․

«Ֆարուխ» օպերացիան, «Սարիբաբա-Գըրխգըզ» օպերացիան, «Վրեժ» օպերացիան բոլորը մեր իրականացրած կարևոր ռազմական գործողություններ էին։ Այդ գործողությունների արդյունքում վերականգնվեցին Ղարաբաղի տարածաշրջանի ռազմավարական բարձունքներն ու բարձունքները, որոնք այն ժամանակ մեր վերահսկողության տակ չէին, և դա մեծ նշանակություն ունեցավ սեպտեմբերի 19-20-ի գործողության մեջ։ Այնպես որ, այդ գործողությունները ինքնաբուխ չեն եղել, դրանք նպատակաուղղված գործողություններ են եղել։

Որովհետև պատերազմի ժամանակ, հատկապես, եթե հաշվի առնենք մեր տեղանքը, հիմնական խնդիրն այն է, թե ով է վերահսկում բարձունքները, իսկ սեպտեմբերի 19-20-ի օպերացիան կարճ ժամանակահատվածում ավարտվելու հիմնական պատճառը հենց իմ նշած գործողություններն են և, իհարկե, Ադրբեջան-Հայաստան սահմանի վերահսկողությունը Լաչինի ուղղությամբ։ Որովհետև անջատողականներն արդեն զրկված էին զենք ունենալու այս հնարավորություններից»։

1/2 Ալիևը նշել է, որ արտահերթ ընտրություններով նախանշվում է նոր դարաշրջան Ադրբեջանի համար, որտեղ կլինեն նոր նպատակներ, քանի որ նախկին նպատակներին իրենք արդեն հասել են՝ ակնարկելով Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների գնալու իր ցանկության մասին․ «Մենք երբեք չպետք է բավարարված զգանք։ Բանակաշինության գործընթացը շարունակվելու է, և Հայաստանը պետք է իմանա, որ որքան էլ զենք գնի, ինչքան էլ աջակցություն ստանա, եթե մեզ համար վտանգի աղբյուր լինի, մենք անմիջապես կոչնչացնենք այդ վտանգի աղբյուրը։ Չեմ թաքցնում, որ վաղը ոչ ոք չասի, որ անսպասելի բան է տեղի ունեցել։ Թող լսողները լսեն, որ եթե մենք իրական վտանգ տեսնենք մեզ համար, ոչ թե խարխլված ֆրանսիական «բաստիոնները», այդ թիթեղյա տարաները, այլ իրական սպառնալիք, մենք կանխարգելիչ միջոցներով կկործանենք այդ սպառնալիքը ցանկացած վայրում»։

Ալիևն, իհարկե, չի մոռացել տարածքային հավակնություններ առաջ քաշել Հայաստանի, հատկապես մայրաքաղաք Երևանի նկատմամբ․ «Գաղտնիք չէ, որ 20-րդ դարում Ադրբեջանի հողերը մաս-մաս տրվեցին Հայաստանին։ 1918 թվականին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից մեկ օր անց, ցավոք, Իրավան քաղաքը հանձնվեց Հայաստանին։ Սակայն դրա համար ոչ մի պատճառ չկար։ Սա Ադրբեջանի հնագույն քաղաքն է։ Ադրբեջանցի ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ, և Իրավանի պատմությունը, այսինքն՝ պատմական տեսքը, որը ջնջվում է այսօր, հաստատում է ադրբեջանական ճարտարապետական հուշարձանների գոյությունը, դրանց դարավոր գոյությունը։ Իրավանն այն քաղաքներից է, որը կարծես թե հին քաղաք չունի։ Բայց դա իրականում ադրբեջանական քաղաք էր, որը քանդվեց ու ավերվեց։ Ինչ վերաբերում է այդ որոշմանը, կարծում եմ, և բոլորը հավանաբար կհամաձայնեն ինձ հետ, որ դա մեծ պատմական հանցագործություն էր, ոչ թե սխալ, այլ հանցագործություն․․․ Այսպիսով, դա հսկայական պատմական հանցագործություն էր, և դա միայն սկիզբն էր։ 1920 թվականի ապրիլին խորհրդայնացումից հետո՝ նոյեմբերին, խորհրդային իշխանությունը Ադրբեջանից խլեց Արևմտյան Զանգեզուրի ավելի մեծ մասը և տվեց Հայաստանին։ Սա նույնպես պատմական փաստ է, կան քարտեզներ, կան 20-րդ դարասկզբի քարտեզներ։ Կա Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության քարտեզը և դրա վրա կա Զանգեզուր՝ ոչ արևելյան, ոչ արևմտյան, ամբողջ Զանգեզուրը եղել է Ադրբեջանի տարածքը, և դա եղել է խորհրդային տարիներին։ Տարիների ընթացքում հողի նման նվերները շարունակվեցին: Վերջին անգամ նման հող նվիրաբերվել է 1969թ. մայիսին: Այդ ժամանակ մեր հողերը մաս-մաս տրվել են Հայաստանին, իսկ մոտ 100.000 քառակուսի կիլոմետր տարածքից, խոսքս Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության տարածքի մասին է, այն իջել է 86.600 քառակուսի կիլոմետրի։ Այն բանից հետո, երբ 1969 թվականի հուլիսին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի ղեկավար, այդ հողային նվերները և այդ գործընթացը դադարեցվեցին։ Մինչ այդ բաժանվում էր մաս-մաս»։

Ալիևը նաև ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու որևէ մտադրություն չունի․ «Այնպես որ, իհարկե, մենք ոչ մի տեղ հետ չենք գնալու։ Ոչ 2021 թվականի մայիսի դիրքերից, ոչ 2022 թվականի սեպտեմբերի դիրքերից, մենք հետ քայլ չենք անում, քանի որ այդ սահմանը պետք է սահմանվի։ Սակայն մեր գտնվելու վայրը, որը ներկայումս վիճարկվում է Հայաստանի կողմից, չի ներառում որևէ կարգավորում։ Այն դիրքերն ու բարձունքները, որտեղ մենք կանգնած ենք, նախկինում երբեք բնակեցված չեն եղել։ Այսօր Հայաստանը շարունակում է օկուպացնել մեր գյուղերը, և դա անընդունելի է։ Կրկին ուզում եմ նշել, որ այս հարցը կհստակեցվի այս ամսվա վերջին հանձնաժողովների նիստի ժամանակ»։

Ալիևն արձանագրել է, որ 2021 թվականի մայիսին, նոյեմբերի և 2022 թվականի սեպտեմբերին ձեռնարկած գործողություններն ու ագրեսիաները նպատակ են ունեցել վերահսկողություն սահմանել Հայաստանի միջպետական սահմանների նկատմամբ։ Նա նշել է․ «Ջերմուկ քաղաքը` մեր նախկին իրական անունով Իստիսու քաղաքը, հենց մեր դիմաց էր: Ո՞վ կարող էր մեզ կանգնեցնել: Մեր նպատակը մեր սահմանը պաշտպանելն էր։ Մենք պետք է ունենայինք այն բարձունքները, որպեսզի կարողանայինք մեր աչքերով տեսնել Հայաստանի ծրագրերը։ Այս թեմայի շուրջ զրույցի ժամանակ մի արևմտյան պաշտոնյա ինձ ասաց, որ դու արբանյակ ունես և այն կարող ես տեսնել արբանյակից։ Ես նրան ասացի, որ իմ աչքերն իմ արբանյակն են։ Ես պետք է դա տեսնեմ իմ աչքերով․․․։

1/3 Կասեմ հետևյալը՝ իմ բոլոր, բացառապես բոլոր կանխատեսումներն իրականություն են դառնում, Ալիևին թուղթ պետք չի, պետք է գործընթաց, որի ժամանակ Հայաստանից կտորներ կպոկի։ Ակնհայտ է, որ Արևմուտքին Ադրբեջանը դուրս է մղում գործընթացից Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո, իսկ հայկական կողմը երկկողմ ձևաչափի գնալով փաստացի օգնում է Ադրբեջանին այս գործընթացում։

Ակնհայտ է, որ ադրբեջանական հանրությունը երբեք չի պատրաստվել ու չի պատրաստվելու խաղաղության հայ ժողովրդի հետ, ամբողջ ելույթում թշնամանք ու ատելություն էր քարոզվում։

Պարզ է նաև, որ առաջիկայում մեծանում են ռիսկերը, իսկ ներկայիս իշխանությունները դրան դիմակայելու որևէ կամք չունենք, անգամ ասել են, որ կոնֆրոնտացիայի չեն գնալու, այսինքն՝ պետության ղեկավարությունը հրաժարվել է կատարել պետության համար նախատեսված պաշտպանական ֆունկցիան։ Իրավիճակն, իրապես, բարդ է և պահանջում է բացառիկ կամք ու ունակություն այս ամենը հաղթահարելու համար, իսկ դա հնարավոր է միայն ներկայիս իշխանության փոփոխությամբ ու նոր կառավարության ձևավորմամբ, որը համակարգված ֆունդամենտալ քայլեր ձեռնարկելով կփորձի շտկել Փաշինյանի հակապետական գործունեության ծանր հետևանքները․․․։»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելՄասիս խոշորացված համայնքում նոր եկեղեցի է կառուցվում. այն կանվանակոչվի Հայոց Հայրապետի՝ Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ (տեսանյութ)Անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ ՄարտիրոսյանըՀայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան
Ամենադիտված