Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՔաղաքականՎահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Հիշեցնենք, որ Գևորգյանը զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, որից ազատվել է երեկ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Գևորգյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 7-ին։