Պենտագոնի ղեկավարը դեռ հիվանդանոցում է
ԱշխարհՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դեռ հիվանդանոցում է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարությանը։
Օսթինը, ում մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, գտնվում է Ուոլթեր Ռիդ ազգային ռազմական բժշկական կենտրոնում, նա լավ վիճակում է, ասվում է հաղորդագրության մեջ։
«Քարտուղարը կապ է պահպանում Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, լիարժեք հասանելիություն ունի ապահով կապին և շարունակում է վերահսկել գերատեսչության ամենօրյա գործունեությունը ողջ աշխարհում», - ասել է Ռայդերը: