Արտակարգ դեպք՝ Երևանում. գազաբալոնից առաջացած կրակը՝ հրդեհի պատճառ
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աջափնյակ վարչական շրջանում՝ Պարսեղովի փողոցի տներից մեկում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 -րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհն առաջացել է գազաբալոնից, բարեբախտաբար, պայթյուն տեղի չի ունեցել, սակայն այրվել է տան բակում կառուցված տանիքից մի հատված։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։