Շախմատի հավակնորդների մրցաշարի մասնակիցների ցանկն ամբողջական է
ՍպորտՇախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակիցների վերջնական կազմը հայտնի է:
Շախմատի աշխարհի չեմպիոնի հետ մրցելու համար հավակնորդների մրցաշարին կմասնակցեն` Յան Նեպոմնյաշչին, Ռամեշբաբու Պրագնանադհան, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Գուկեշ Դոմարաջուն, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ալիռեզա Ֆիրուջան, Նիջաթ Աբասովը:
Հավակնորդների մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն, ով հաղթել էր աշխարհի գավաթի խաղարկությունում:
Այս տարի հավակնորդների մրցաշարը կկայանա ապրիլի 2-25-ը` Կանադայի Տորոնտո քաղաքում: