Ծաղկաձորում կան բոլոր պայմանները մարզական հավաքի համար․ ռուս դահուկորդուհի
ՍպորտՌուսաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականը ուժեղագույնների Սպարտակիադային ընդառաջ մարզական հավաքը կանցկացնի Ծաղկաձորում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի բազմակի չեմպիոնուհի Ելիզավետա Պանտրինան։
«Հայաստանն ունի պատրաստվելու բոլոր պայմանները՝ բարձրություն, ձյուն: Մենք փորձեցինք այս վայրը ամռանը և գոհ մնացինք: Այո, հիմա իմ ֆիզիկական պատրաստվածությունը վատ չէ, բայց դեռ աշխատելու բան ունեմ, որպեսզի ուժեղագույնների Սպարտակիադայի և Ռուսաստանի առաջնության համար օպտիմալ մարզավիճակում լինեմ»,–ասել է Պանտրինան։
Ռուս դահուկորդների մարզական հավաքը Ծաղկաձորում կտևի 12 օր։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։