Ստեֆանոս Ցիցիպասը հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանի արգելքը
ՍպորտՀույն թենիսիստ, աշխարհի 7-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության (Australian open) 4-րդ շրջան:
Մելբուրնում շարունակվող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ստեֆանոս Ցիցիպասը մրցեց աշխարհի 79-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյուկ Վան Աշի հետ: 2 ժամ ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց երեք սեթում` 6:3, 6:0, 6:4 հաշվով:
Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին: