Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Կիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին Կիրանցն այս պահին․ ՈւՂԻՂ «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստ Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ) Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ) Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչ 

Տարածաշրջանային շահերի եռանկյունին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչ Ուկրաինայում պատերազմը սկսվել է, Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացել է Արևել յան Եվրոպայի ուղղությամբ։ Բայց Մոսկվան փորձում է իր դիրքերը պահպանել նաև այլ տարածաշրջաններում, որտեղ ևս իրեն զգալ է տալիս Ռուսաստան-Արևմուտք սուր դիմակայությունը։ Այդ դիմակայությունը պրոյեկտվում է նաև Հարավային Կովկասի վրա, որը Ռուսաստանը համարում է իր համար կենսական շահերի գոտի։ Սակայն, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը կոնկրետ, առարկայական ներկայություն ունի մեր տարածաշրջանում։ Եվ պատահական չէ, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ռազմական գործողությունները կանգնեցվեցին միայն Ռուսաստանի միջնորդությամբ։

Սակայն տեսնելով, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանը կարող է ամբողջությամբ միջնորդական նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, Արևմուտքը սկսեց իսկույն գործի անցնել։ Դրա արդյունքում էր, որ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում և արևմտյան այլ քաղաքներում նախաձեռնվեցին Փաշինյան-Ալիև հանդիպումները։ Իսկ անցած տարվա կեսերից սկսած արդեն Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան միջնորդությամբ հանդիպումներից ու առաջ է քաշում երկկողմ, «ուղիղ» բանակցությունների օրակարգը։ Բայց Արևմուտքը և Ռուսաստանը շարունակում են մրցակցել, թե ով կկարողանա իր ձեռքը վերցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի միջնորդական փայտիկը։

Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հարցի շուրջ որոշակի խաղաքարտեր բացեց՝ նշելով, թե Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ, որ Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրերը կայանան։ Լավրովը նաև նշեց, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Ուշագրավ է ՌԴ արտգործնախարարի շեշտադրում-հիշեցումը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Նկատենք, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին հայտարարությունները վկայում են, որ Արևմուտքը նույնպես դեմ է, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», համենայն դեպս այն կարգավիճակով, ինչ պատկերացնում են Ադրբեջանն ու Թուրքիան։

Փաստացի ստացվում է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը այս հարցում միատեսակ դիրքորոշում ունեն, այլ հարց է, որ Արևմուտքը ոչ միայն փորձում է թույլ չտալ, որ Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողությունը Ռուսաստանն իրականացնի, այլև ամեն ջանք գործադրում է, որ Ռուսաստանն ընդհանրապես դուրս գա տարածաշրջանից։ Ի դեպ, ՌԴ արտգործնախարարը բավական թափանցիկ հայտարարություն արեց՝ նշելով, թե Արցախի կարգավիճակի թեման փակել է Նիկոլ Փաշինյանը, և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը տեղի է ունեցել Արևմուտքի աջակցությամբ։ Պարզ է՝ Արևմուտքը հաշվարկել է, որ եթե Արցախի կարգավիճակի հարցը փակվում է, ռուս խաղաղապահների մնալը դառնում է անիմաստ, ու հայ-ադրբեջանական հարաբերություններն իրենց միջնորդությամբ կարգավորվում են։ Այս ամենով նախադրյալներ են ստեղծվում Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու համար։ Բայց քանի որ Արևմուտքը անմիջականորեն ներկայություն չունի մեր տարածաշրջանում, ապա ինչպե՞ս է Ռուսաստանին դուրս մղելու Հարավային Կովկասից։

Օրինակ՝ Հայաստանը տնտեսապես, էներգետիկ ու անվտանգային տեսանկյունից բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ Արևմուտքն ուղղակի ի վիճակի չէ այդ իրավիճակը փոխել։ Այս հարցում է, որ Արևմուտքին օգտակար ծառայություններ կարող է մատուցել ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիան, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո կարող է բացել հայ-թուրքական սահմանը։ Իսկ երբ հայ-թուրքական սահմանը բացվի, ապա ՀՀ տնտեսությունը կվերակողմնորոշվի դեպի Թուրքիա։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ձգտում է Արևմուտքից անկախ իր առանձին խաղն առաջ տանել, որի դեպքում Հարավային Կովկասն ամբողջությամբ թուրքական ազդեցության տակ կհայտնվի՝ ճանապարհ բացելով պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Իսկ Ռուսաստանը կարող է Հարավային Կովկասը բերել իր ինտեգրացիոն դաշտ այն դեպքում, եթե Ադրբեջանից դուրս մղի Թուրքիային ու վերականգնի տարածաշրջանում և Հայաստանում իր թուլացած դիրքերը։ Բայց Ադրբեջանից Թուրքիային հանելու համար Ռուսաստանին պետք է ունենալ ուժեղ Հայաստան։ Իսկ թե իրադարձությունները որ սցենարով կզարգանան, կախված է նաև ուկրաինական ճակատում տեղի ունեցող իրադարձություններից։

Ի դեպ, Լավրովի նշյալ հայտարարությունները չափազանց ցավոտ են ընդունել իշխանականներն ու իշխանության սատելիտները, այն է՝ այսպես կոչված՝ արևմտամետները: Եվ այստեղ դժվար է ավելի դիպուկ բնութագրել իրավիճակը, քան սոցցանցային իր էջում արել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը. «Լավրովի ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանի բուծած արևմտամետները Ռուսաստանը հռչակեցին «թշնամական պետություն»: Միայն այսօրվա իշխանությունն ու նրա արբանյակները «քաղաքական խիզախության» նման «աննախադեպություն» կարող են ունենալ՝ «ռացիոնալ» զիջողականություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հարաբերություններում և մաքսիմալիստական ամբարտավանություն՝ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին․ ՈւՂԻՂ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ինՈստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. ՍողոմոնյանՖրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում ՌՈ պետը եկել էր Կիրանց ու հետևում էր, թե ինչպես են հանձնում հողերըԿառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարՄակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիներըՀՀ-ում տագնապալի զարգացումներ են լինում, ձեր լռությունը անհասկանալի է, ներդրված ջանքերը՝ անարդյունք
Ամենադիտված