Մեսին ու Դի Մարիան ցանկանում են մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին
ՍպորտԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ու կիսապաշտպան Անխել Դի Մարիան ցանկանում են մասնակցել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին, հաղորդում է Direct Sports-ը։
Եթե Արգենտինայի մինչեւ 23 տարեկանների հավաքականը նվաճի օլիմպիական ուղեգիր, Մեսին ու Դի Մարիան թիմին հետ կպատրաստվեն Փարիզի Խաղերին։
Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին մասնակցում են մինչեւ 23 տարեկանները, սակայն թույլատրվում է ամեն թիմում ավելի բարձր տարիքի երեք ֆուտբոլիստի մասնակցություն։
36-ամյա Մեսին եւ 35-ամյա Դի Մարիան 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոններ են։