Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշում է ծննդյան 35-ամյակը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշում է ծննդյան 35-ամյակը։
«Ինտերը», Երեւանի «Փյունիկը», Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին տարեդարձի առթիվ։
Մխիթարյանը «Փյունիկի» սան է։ Երեւանյան ակումբի համակարգում է եղել 1995-2006 թվականներին։ Այնուհետեւ հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ Դոնեցկում» եւ «Շախտյոր Դոնեցկում»։ 2013-2016-ին ներկայացրել է գերմանական «Բորուսիա Դորտմունդը», որտեղից տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», այնուհետեւ խաղացել է նաեւ Լոնդոնի «Արսենալում» եւ իտալական «Ռոմայում»։ Մխիթարյանի «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։
«Փյունիկի» կազմում Մխիթարյանը դարձել է Հայաստանի քառակի չեմպիոն, գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, «Շախտյորում»՝ Ուկրաինայի եռակի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, «Բորուսիայում»՝ Գերմանիայի կրկնակի սուպերգավաթակիր, «Մանչեսթեր Յունայթեդում»՝ Անգլիական լիգայի գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի լիգայի գավաթակիր, «Ռոմայում»՝ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր, «Ինտերում»՝ Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ Մխիթարյանը հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Մխիթարյանը 11 անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։