Կիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին Կիրանցն այս պահին․ ՈւՂԻՂ «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստ Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ) Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ) Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչ Ինչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը 

Զանգով վիճակագրությունը մեզ շատ սխալ տեղեր է տանում․ Փաշինյան

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Նշվել է, որ նախորդ տարվա ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 473 միջոցառումը կատարվել է: Տարածվել է 20 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց:

2022 թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած երրորդ մարդահամարի արդյունքներով, որն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022 թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 932 731 մարդ: Նշվել է նաև, որ 2023 թ. հոկտեմբերի 11-31-ն անցկացվել է փորձնական գյուղատնտեսական հաշվառում, իսկ հիմնական համատարած հաշվառումը, որը  երկրորդն է ՀՀ-ում, կանցկացվի 2024 թ. հոկտեմբերին:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական գործընթացի և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին և նշել. «Մենք ինչի՞ պետք է համայնքին զանգենք, ասենք՝ դուք որքա՞ն խաղողի այգի ունեք: Արհեստական ինտելեկտով և օրթոֆոտո պատկերներով տվյալը պետք է գեներացվի, և դա արտահայտվի մեր վիճակագրության մեջ, որպեսզի մենք իմանանք այս տարի խաղողի մթերման պոտենցիալ թիվն ինչքա՞ն է, որովհետև գիտենք, որ այդ թվերի հետ կապված տասնյակ մանիպուլյացիաներ կան մի քանի տարբեր նպատակադրումներով, հիմա տեխնիկան այնքան է զարգացել: Նույնն էլ մշակվող և չմշակվող, ոռոգվող և չոռոգվող հողերի մասին է, ենթադրում եմ՝ մենք այս ուղղությամբ պետք է գնանք, որովհետև տվյալները հնարավոր է ճշգրտել մինչև հողի խոնավության աստիճանը և այլն:

Հաջորդը՝ օրինակ, մենք ունենք նույն խնդիրը նորմատիվային և գերնորմատիվային հողերի հետ կապված: Սա ինչո՞վ է կարևոր, որ մեզ հնարավորություն կտա պլանավորումը և ռազմավարություններն ավելի հստակեցնել: Օրինակ, գերնորմատիվային հողերի տվյալների վերաբերյալ, եթե վստահ լինենք, կարող ենք կաթիլային ոռոգման, սուբսիդավորման այլ մեխանիզմ դնել այն հողերում, որտեղ խոնավությունն ավելի շատ է, և այդպես շարունակ: Եթե դա մենք ձեռքով ենք անելու, մեկ է միշտ չարաշահման տեղ է մնալու: Ընդ որում՝ այդ տեխնոլոգիաները կան: Եվ կարծում եմ՝ հրատապության կարգով այս խնդիրը պետք է լուծենք: Չզանգենք ասենք՝ ինչքան խաղող հավաքեցիք կամ ինչքան այգի ունեք: Այդ ամեն ինչը պետք է արհեստական ինտելեկտի, իհարկե նաև վերլուծությամբ գեներացվի: Զանգով վիճակագրությունը մեզ շատ սխալ տեղեր է տանում»:

Տեղեկացվել է, որ կարողությունների զարգացման և օրթոֆոտո պատկերների ստացման ուղղությամբ Վիճակագրական կոմիտեն սերտորեն համագործակցում է Կադաստրի կոմիտեի հետ:

Նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, Արմստատը, Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության հետ համատեղ հանդիսանալով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (ՏՏՀՍ) անդամ, նախաձեռնել է ԱՄՀ-ի Տվյալների ստանդարտների նախաձեռնությունների 3-րդ՝ ներկայում ամենախիստ և պարտադիր պահանջներով, մակարդակի՝ «ՏՏՀՍ պլյուս»-ին անդամակցության աշխատանքները, որի շրջանակում հստակեցվել են արդեն իսկ ներկայացվող և հետագայում պահանջվող տվյալները, մեթատվյալները և անդամակցման անհրաժեշտ քայլերը:

ՓՄՁ վիճակագրության կատարելագործման նպատակով 2023 թ. կազմվել են 2022 թ. հաշվետու տարում ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարող սուբյեկտների (գերփոքր, փոքր, միջին, խոշոր) կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի, այդ թվում՝ շահութահարկի, ավելացված արժեքի, շրջանառության, ակցիզային և եկամտային հարկերի գծով ամփոփ աղյուսակներ՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի բաժինների ու տնտեսվարողների չափերի, համաձայն Պետական եկամուտների կոմիտեից ստացված համապատասխան անվանական տվյալների:

2023 թ. Արմստատը, համագործակցելով Համաշխարհային բանկի և «Էկոսերունդ» բնապահպանական, սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության հետ, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացրել է «Տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման և էլեկտրոնային առևտրի մասին» հետազոտություն, որի ամբողջական արդյունքները հրապարակվել են Արմստատի պաշտոնական կայքում:

Ներդրվել են բարձր տեխնոլոգիական մակարդակի և գիտելիքահեն տնտեսական գործունեության տեսակների ու բարձր տեխնոլոգիական ապրանքների դասակարգչային հավաքական խմբավորումներ, որոնց կիրառմամբ ցուցանիշները նախատեսված է հրապարակել փետրվարի 5-ին:

2023թ.-ին իրականացվել են «Էլեկտրոնային հաշվետվությունների հավաքման, պահպանման և մշակման վեբ-հարթակ»-ի ամբողջականացման և թեստավորման-պիլոտային աշխատանքներ 2 ուղղությամբ. ադմինիստրատիվ պորտալում՝ Արմստատի ստորաբաժանումների մասնակցությամբ և հանրային պորտալում՝ ռեսպոնդենտների մասնակցությամբ: Դրա արդյունքում, 2024թ. փետրվարի 1-ից գործարկվելու է Արմստատի «Պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգը»: ՊԵԿ-ի օժանդակությամբ իրազեկումը իրականացվում է նաև ՊԵԿ-ի հարթակով:

Արմստատի պաշտոնական կայքի գլխավոր էջում ստեղծվել է «Ինֆոգրաֆիկա» խորագրով նոր բաժին, որի ներքո ներկայացված ցուցանիշների ինֆոգրաֆիկ պատկերավորումների կազմն ու բովանդակությունը շարունակաբար արդիականացվում են:

Արդիականացվել են 140 վիճակագրական արտադրանքի որակի հռչակագրեր՝ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունքների և Եվրոպական վիճակագրական համակարգի որակի ապահովման շրջանակի և Ընդհանուր վիճակագրական բիզնես-գործընթացի մոդելի (GSBPM, տարբերակ 5.0) հենքով, ինչպես նաև քարտեզագրվել են Արմստատի գործառույթները (վիճակագրական և ոչ վիճակագրական) Վիճակագրական կազմակերպությունների համար ընդհանուր գործունեության մոդելի (GAMSO) համաձայն:

2023թ.-ին ներդրվել է Եվրոստատ (Eurostat) և ՄԱԿ-ի վիճակագրական բաժին (UNSD) ներկայացվող POPSTAT տվյալների հավաքածուի 2022թ. հաշվետու տարվա համար՝ բնակչության թվաքանակի, բնական շարժի և միգրացիայի տվյալների SDMX միջազգային ստանդարտի ձևաչափով փոխանցման գործիքակազմը՝ սահմանված EDAMIS հաշվետվությունների համակարգի միջոցով:

Առաջնորդվելով ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից 10-րդ՝ «Միջազգային համագործակցություն սկզբունքի պահանջներով՝ ապահովվել է մշտական համագործակցությունը միջազգային վիճակագրական կազմակերպությունների հետ՝ միտված վիճակագրական պրակտիկայում միջազգային չափանիշներին/ստանդարտներին համադրելիությանը և պաշտոնական վիճակագրության շարունակական զարգացմանը:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մշտական հիմունքներով իրականացվող հետազոտություններից և դիտարկումներից բացի, 2023թ.-ին նախաձեռնվել է «Ժամանակի օգտագործման միանվագ հետազոտությունը»՝ ՄԱԿ Կանայք-ի մեթոդաբանական ու ֆինանսական աջակցությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին․ ՈւՂԻՂ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ինՈստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. ՍողոմոնյանՖրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում ՌՈ պետը եկել էր Կիրանց ու հետևում էր, թե ինչպես են հանձնում հողերըԿառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարՄակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիներըՀՀ-ում տագնապալի զարգացումներ են լինում, ձեր լռությունը անհասկանալի է, ներդրված ջանքերը՝ անարդյունքՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Ամենադիտված