В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении В премьер-министра Словакии Фицо стреляли, он ранен Призываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: Захарова Запрет США на импорт урана из России начинает действовать с 12 августа 

Զանգով վիճակագրությունը մեզ շատ սխալ տեղեր է տանում․ Փաշինյան

Армения

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Նշվել է, որ նախորդ տարվա ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 473 միջոցառումը կատարվել է: Տարածվել է 20 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց:

2022 թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած երրորդ մարդահամարի արդյունքներով, որն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022 թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 932 731 մարդ: Նշվել է նաև, որ 2023 թ. հոկտեմբերի 11-31-ն անցկացվել է փորձնական գյուղատնտեսական հաշվառում, իսկ հիմնական համատարած հաշվառումը, որը  երկրորդն է ՀՀ-ում, կանցկացվի 2024 թ. հոկտեմբերին:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական գործընթացի և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին և նշել. «Մենք ինչի՞ պետք է համայնքին զանգենք, ասենք՝ դուք որքա՞ն խաղողի այգի ունեք: Արհեստական ինտելեկտով և օրթոֆոտո պատկերներով տվյալը պետք է գեներացվի, և դա արտահայտվի մեր վիճակագրության մեջ, որպեսզի մենք իմանանք այս տարի խաղողի մթերման պոտենցիալ թիվն ինչքա՞ն է, որովհետև գիտենք, որ այդ թվերի հետ կապված տասնյակ մանիպուլյացիաներ կան մի քանի տարբեր նպատակադրումներով, հիմա տեխնիկան այնքան է զարգացել: Նույնն էլ մշակվող և չմշակվող, ոռոգվող և չոռոգվող հողերի մասին է, ենթադրում եմ՝ մենք այս ուղղությամբ պետք է գնանք, որովհետև տվյալները հնարավոր է ճշգրտել մինչև հողի խոնավության աստիճանը և այլն:

Հաջորդը՝ օրինակ, մենք ունենք նույն խնդիրը նորմատիվային և գերնորմատիվային հողերի հետ կապված: Սա ինչո՞վ է կարևոր, որ մեզ հնարավորություն կտա պլանավորումը և ռազմավարություններն ավելի հստակեցնել: Օրինակ, գերնորմատիվային հողերի տվյալների վերաբերյալ, եթե վստահ լինենք, կարող ենք կաթիլային ոռոգման, սուբսիդավորման այլ մեխանիզմ դնել այն հողերում, որտեղ խոնավությունն ավելի շատ է, և այդպես շարունակ: Եթե դա մենք ձեռքով ենք անելու, մեկ է միշտ չարաշահման տեղ է մնալու: Ընդ որում՝ այդ տեխնոլոգիաները կան: Եվ կարծում եմ՝ հրատապության կարգով այս խնդիրը պետք է լուծենք: Չզանգենք ասենք՝ ինչքան խաղող հավաքեցիք կամ ինչքան այգի ունեք: Այդ ամեն ինչը պետք է արհեստական ինտելեկտի, իհարկե նաև վերլուծությամբ գեներացվի: Զանգով վիճակագրությունը մեզ շատ սխալ տեղեր է տանում»:

Տեղեկացվել է, որ կարողությունների զարգացման և օրթոֆոտո պատկերների ստացման ուղղությամբ Վիճակագրական կոմիտեն սերտորեն համագործակցում է Կադաստրի կոմիտեի հետ:

Նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, Արմստատը, Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության հետ համատեղ հանդիսանալով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (ՏՏՀՍ) անդամ, նախաձեռնել է ԱՄՀ-ի Տվյալների ստանդարտների նախաձեռնությունների 3-րդ՝ ներկայում ամենախիստ և պարտադիր պահանջներով, մակարդակի՝ «ՏՏՀՍ պլյուս»-ին անդամակցության աշխատանքները, որի շրջանակում հստակեցվել են արդեն իսկ ներկայացվող և հետագայում պահանջվող տվյալները, մեթատվյալները և անդամակցման անհրաժեշտ քայլերը:

ՓՄՁ վիճակագրության կատարելագործման նպատակով 2023 թ. կազմվել են 2022 թ. հաշվետու տարում ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարող սուբյեկտների (գերփոքր, փոքր, միջին, խոշոր) կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի, այդ թվում՝ շահութահարկի, ավելացված արժեքի, շրջանառության, ակցիզային և եկամտային հարկերի գծով ամփոփ աղյուսակներ՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի բաժինների ու տնտեսվարողների չափերի, համաձայն Պետական եկամուտների կոմիտեից ստացված համապատասխան անվանական տվյալների:

2023 թ. Արմստատը, համագործակցելով Համաշխարհային բանկի և «Էկոսերունդ» բնապահպանական, սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության հետ, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացրել է «Տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման և էլեկտրոնային առևտրի մասին» հետազոտություն, որի ամբողջական արդյունքները հրապարակվել են Արմստատի պաշտոնական կայքում:

Ներդրվել են բարձր տեխնոլոգիական մակարդակի և գիտելիքահեն տնտեսական գործունեության տեսակների ու բարձր տեխնոլոգիական ապրանքների դասակարգչային հավաքական խմբավորումներ, որոնց կիրառմամբ ցուցանիշները նախատեսված է հրապարակել փետրվարի 5-ին:

2023թ.-ին իրականացվել են «Էլեկտրոնային հաշվետվությունների հավաքման, պահպանման և մշակման վեբ-հարթակ»-ի ամբողջականացման և թեստավորման-պիլոտային աշխատանքներ 2 ուղղությամբ. ադմինիստրատիվ պորտալում՝ Արմստատի ստորաբաժանումների մասնակցությամբ և հանրային պորտալում՝ ռեսպոնդենտների մասնակցությամբ: Դրա արդյունքում, 2024թ. փետրվարի 1-ից գործարկվելու է Արմստատի «Պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգը»: ՊԵԿ-ի օժանդակությամբ իրազեկումը իրականացվում է նաև ՊԵԿ-ի հարթակով:

Արմստատի պաշտոնական կայքի գլխավոր էջում ստեղծվել է «Ինֆոգրաֆիկա» խորագրով նոր բաժին, որի ներքո ներկայացված ցուցանիշների ինֆոգրաֆիկ պատկերավորումների կազմն ու բովանդակությունը շարունակաբար արդիականացվում են:

Արդիականացվել են 140 վիճակագրական արտադրանքի որակի հռչակագրեր՝ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունքների և Եվրոպական վիճակագրական համակարգի որակի ապահովման շրջանակի և Ընդհանուր վիճակագրական բիզնես-գործընթացի մոդելի (GSBPM, տարբերակ 5.0) հենքով, ինչպես նաև քարտեզագրվել են Արմստատի գործառույթները (վիճակագրական և ոչ վիճակագրական) Վիճակագրական կազմակերպությունների համար ընդհանուր գործունեության մոդելի (GAMSO) համաձայն:

2023թ.-ին ներդրվել է Եվրոստատ (Eurostat) և ՄԱԿ-ի վիճակագրական բաժին (UNSD) ներկայացվող POPSTAT տվյալների հավաքածուի 2022թ. հաշվետու տարվա համար՝ բնակչության թվաքանակի, բնական շարժի և միգրացիայի տվյալների SDMX միջազգային ստանդարտի ձևաչափով փոխանցման գործիքակազմը՝ սահմանված EDAMIS հաշվետվությունների համակարգի միջոցով:

Առաջնորդվելով ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից 10-րդ՝ «Միջազգային համագործակցություն սկզբունքի պահանջներով՝ ապահովվել է մշտական համագործակցությունը միջազգային վիճակագրական կազմակերպությունների հետ՝ միտված վիճակագրական պրակտիկայում միջազգային չափանիշներին/ստանդարտներին համադրելիությանը և պաշտոնական վիճակագրության շարունակական զարգացմանը:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մշտական հիմունքներով իրականացվող հետազոտություններից և դիտարկումներից բացի, 2023թ.-ին նախաձեռնվել է «Ժամանակի օգտագործման միանվագ հետազոտությունը»՝ ՄԱԿ Կանայք-ի մեթոդաբանական ու ֆինանսական աջակցությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в ГазеСША приближают Украину к НАТО, а затем вводят ее в альянс: БлинкенАрхиепископ: Завтра на Площади Свободы мы должны выразить свое решительное несогласие ПашинянуМишель выразил разочарование происходящими событиями в ГрузииСиловики в Тбилиси оттеснили демонстрантов от здания парламентаВременные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: БортниковПашинян: Настало время включить достигнутые с Азербайджаном договоренности в мирный договор и подписать егоПеребранка в Парламенте Грузии переросла в потасовкуPolitico: в Ирландии бездомные смогут голосовать на выборах в ЕвропарламентРасмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира”Армяне Дании встретили Пашиняна пикетом: Он - лжец, в РА нет демократииАрмения добилась огромного прогресса в укреплении демократических институтов: Никол ПашинянВ Женеве намечена встреча председателя Национального собрания Армении и председателя Милли Меджлиса АзербайджанаСпикер парламента Армении в Женеве встретится с коллегой из Азербайджана
Самое популярное