Ուղևորը թռիչքից րոպեներ առաջ նկատել է ինքնաթիռի թևի վրայից բացակայող պտուտակները
Այլ![Ուղևորը թռիչքից րոպեներ առաջ նկատել է ինքնաթիռի թևի վրայից բացակայող պտուտակները](/timthumb.php?src=disc/22-01-24/64846f5b139c2d3867611f0fb55e9920.jpg&w=780)
Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերության ուղևորը թռիչքից րոպեներ առաջ նկատել է ինքնաթիռի թևի վրայից բացակայող պտուտակները: Պատմության մանրամասներով կիսվել է Manchester Evening News-ը։
Այն բանից հետո, երբ ուղևորը խնդրի մասին հայտնել է անձնակազմի անդամներին, Մանչեսթերից Նյու Յորք չվերթը չեղարկվել է: Ինժեներներ են կանչվել, ովքեր կատարել են տեխնիկական ստուգում և վերացրել խնդիրը, գրում է հրատարակությունը։
Ավիաընկերության ներկայացուցիչներն ասել են, որ հաճախորդների և անձնակազմի անվտանգությունն իրենց առաջնահերթությունն է, և որ այն «ոչ մի կերպ վտանգի չի ենթարկվել»: Virgin Atlantic-ի ուղևորներին տեղափոխել են նպատակակետ այլ չվերթներով:
![](disc/22-01-24/8518425c38bd48a621d7ae25c85d7e4d.jpg)
![](banners/armflix.jpg)