Լավրովը հայտարարել է, որ ՌԴ–ն այլ երկրների վրա հարձակվելու ցանկություն չունի
Աշխարհ![Լավրովը հայտարարել է, որ ՌԴ–ն այլ երկրների վրա հարձակվելու ցանկություն չունի](/timthumb.php?src=disc/24-01-24/8a73d3774eea5e62ad37caaaa7380250.jpg&w=780)
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլ երկրների վրա հարձակվելու ցանկություն չունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում հակառակի մասին հայտարարություններն անհեթեթություն են։
«Մենք ցանկություն չունենք, անհրաժեշտություն չունենք՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ինչ-որ տեղ որևէ մեկի վրա հարձակվելու»,- ասել է ռուս դիվանագետը։
![](banners/armflix.jpg)