Australian Open-ը նոր չեմպիոն կունենա
ՍպորտԱվստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի գործող չեմպիոն, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը լքել է ընթացիկ մրցաշարը՝ կիսաեզրափակիչ խաղում պարտվելով աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յաննիկ Սիներին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Մրցաշարի մյուս կիսաեզրափակիչում կխաղան ռուս Դանիիլ Մեդվեդևը և գերմանացի մարզիկ Ալեքսանդր Զվերևը։
Այսպիսով, Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարը նոր չեմպիոն կունենա։
Սիները, Մեդվեդևը և Զվերևը երբեք չեն հաղթել Ավստրալիայում կայացած Մեծ սաղավարտի մրցաշարերում։