Անկախ ստեղծված իրավիճակից՝ միևնույն է, հայ ժողովրդի համար բանակը եղել և մնում է հպարտության աղբյուր․ Արտակ Թովմասյան
ԲլոգոսֆերաԳործարար Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր Բանակի օրն է. հայկական զինված ուժերի 32-րդ տարեդարձը:
Ջերմորեն շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ:
Անկախ ստեղծված իրավիճակից, միևնույն է հայ ժողովրդի համար բանակը եղել և մնում է հպարտության աղբյուր:
Այսօր ծանր շրջան է մեր երկրի ու պետականության համար, բայց վստահ եմ, որ հայ ժողովուրդը պետականություն ունենալու գաղափարի շուրջ միավորվելով կհասնի հաջողությունների:
Վերանայելով մոտեցումները, միասնականությամբ և ամուր կամքով թիկունք դառնանք մեր բանակին՝ մարտահրավերներին դիմանալու համար:
Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ և հայ զինվոր, փառք ու պատիվ»: