Հայ ըմբիշները 6 ոսկե մեդալ են նվաճել Մոլդովայում
ՍպորտՄոլդովայում անցկացված Տուդոր Յուբիրչուի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարին մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները:
Մրցումներում փայլուն ելույթ են ունեցել և ոսկե մեդալներ են նվաճել 57 կգ Հայկո Գասպարյանը, 61 կգ Տիգրան Բունիաթյանը, 65 կգ Անդրանիկ Ավետիսյանը, 74 կգ Նարեկ Նիկողոսյանը, 86 կգ Ռազմիկ Եփրեմյանը և 125 կգ Հենրիկ Հայկյանը, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ Արման Մուսիկյանն ու 79 կգ Նարեկ Գրիգորյանը: