Ըմբիշներ Սամվել Գրիգորյանն ու Գեւորգ Թադեւոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ
ՍպորտՀյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց եւս երկու մեդալ։
77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց վրացի Նիկոլոզ Տխիկաձեի հետ եւ հաղթանակ տարավ 11:2 հաշվով։
87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը բրոնզե մեդալի համար մրցեց բուլղարացի Սվետոսլավ Նիկոլովի հետ եւ առավելության հասավ 4։1 հաշվով։
Հիշեցնենք, որ 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի ըմբիշ Հրաչյա Պողոսյանը գոտեմարտել էր շվեդ Նիկլաս Օհլենի հետ եւ առավելության հասել 4։1 հաշվով՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։