Ուրարտուն նորեկ ունի
Սպորտ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերիացի կիսապաշտպան Լուքման Գիլմորի հետ։
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է վրացական «Իմերեթի», Թբիլիսիի «Դինամո», «Զուգդիդի» և «Սամգուրալի» ակումբներում։
Գիլմորը «Ուրարտու» է տեղափոխվել լատվիական «Լիեպիա» ակումբից։