Հայ ըմբիշները 6 ոսկե մեդալ են նվաճել Մոլդովայում
ՍպորտՄոլդովայում կայացել է Տուդոր Յուբիրչուի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին հաջող են մասնակցել հայ երիտասարդ ըմբիշները:
Ոսկե մեդալ են նվաճել 57 կգ քաշային Հայկո Գասպարյանը, 61 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը, 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը, 74 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը:
Բրոնզե մեդալակիր են դարձել 65 կգ քաշային Արման Մուսիկյանն ու 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը։