3 հայ բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալի համար․ երիտասարդական ԵԱ
Սպորտ![3 հայ բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալի համար․ երիտասարդական ԵԱ](/timthumb.php?src=disc/13-04-24/21a2a29d52176a708d043b72abbd4efc.jpg&w=780)
Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Միսակ Տեփանյանը (+92 կգ) դուրս են եկան Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ:
Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը կիսաեզրափակչում 5-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ռուսլան Պերեժլովին, Տեփանյանն էլ նույն հաշվով առավելության է հասել Լիտվայի ներկայացուցիչ Սեբաստիան Տրուչանովիչի նկատմամբ:
Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Դավիթ Սաֆարյանը (51 կգ), իսկ Լուսիա Ավետիսյանը (54 կգ) ու արցախցի Էրիկ Առստամյանը (57 կգ) բավարարվել են բրոնզե մեդալներով։
Եզրափակիչները տեղի կունենան ապրիլի 14-ին:
![](banners/armflix.jpg)