Բոլոր մարզիչներն էլ հայտնվում են բարդ իրավիճակներում․ Էմերին՝ Պոչետինոյի մասին
Սպորտ«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի «Չելսիի» հետ սպասվող խաղից առաջ խոսել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի մասին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
«Կարծում եմ՝ Պոչետինոյի օրոք «Չելսին» ավելի լավն է դառնում։ Այս մրցաշրջանը նրանց համար հեշտ չէ, բայց ես հավատում եմ Մաուրիսիոյին և նրա առաջընթացին։ Նա շատ փորձառու է, և բոլոր մարզիչները ժամանակ առ ժամանակ հայտնվում են բարդ իրավիճակներում և լուրջ ճնշում են զգում», — Էմերիի խոսքերն է մեջբերում AFP-ն: