Անգլիայի գավաթում Չելսին հաղթել է Աստոն Վիլային
ՍպորտԱնգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ասթոն Վիլան» ընդունել է «Չելսիին»։ Հանդիպումը կայացել է Բիրմինգհեմում և ավարտվել է լոնդոնյան ակումբի՝ 3։1 հաշվով հաղթանակով։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Հաղթողների կազմում գոլեր են խփել Քոնոր Գալագերը, Նիկոլաս Ջեքսոնը և Էնցո Ֆերնանդեսը: «Ասթոն Վիլայի» կազմում միակ գոլը խփել է Մուսա Դիաբին։
Այսպիսով, «Չելսին» դուրս է եկել Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Լիդսին»։ Խաղը կկայանա փետրվարի 28-ինԱնգլիայի գավաթի ներկայիս հաղթողը «Մանչեսթեր Սիթին» է, որը նախորդ տարվա եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»: