Ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. ահա ինչ է պետք. «Հայաքվե» ՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսը Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքում Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. Hraparak Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Չի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ Մանուկյան 

Վարչապետը ներկա է գտնվել ՍԴ-ի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այլ պաշտոնատար անձինք:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրական դատարանի ձևավորման 28-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն պետական կարևոր ինստիտուտներից մեկն է: «Ընդգծելով և կարևորելով իշխանությունների տարանջատման և բաժանման սկզբունքը, որը կարծում եմ՝ ցանկացած պետության կայացման համար կարևորագույն նախապայման է, սակայն այնպես է, որ Կառավարությունը պատասխանատվություն ունի իշխանության բոլոր օղակների գործունեության պայմաններ ապահովելու համար:

Կարծում եմ՝ Կառավարությունն ի ցույց է դրել բոլոր անհրաժեշտ միջոցները կամ առնվազն բավարար այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական անկախ համակարգի ձևավորման և գործունեության համար: Այդ որոշումները կայացվել են, իհարկե, գործընթացներն ու բարեփոխումները, իմ ընկալմամբ, երբեք չեն ավարտվում: Այսինքն՝ չկա մի կետ, երբ որևէ կառավարություն և պետություն կարող է արձանագրել՝ վերջ, բարեփոխումներն ավարտվեցին: Եվ այդտեղ ուզում եմ ընդգծել Կառավարության և խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը՝ Սահմանադրական դատարանի բնականոն և ընդհանրապես՝ դատական անկախ համակարգի գործունեության համար իրենից կախված ամեն հնարավորն անելու:

Սահմանադրական դատարանը, իհարկե, սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին է, բայց ուզում եմ ձեզ հետ կիսվել, կարծում եմ մեր ժամանակների համար արդիական մի մտքով, որն արդիական է եղել մեր հանրապետության գոյության ողջ պատմության ընթացքում: Արդարադատությունն ինստիտուտ է, իսկ արդարությունը՝ զգացում: Այսինքն՝ արդարադատությունը մեծ հաշվով օրենքներ են, այդ օրենքներն իրականացնող և օրենքի առաջ հավասարությունն ապահովող մարմիններ: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունում արդարադատությանը ծառայող մարմինները գործում են լիարժեք, բայց պետք է նաև կիսեմ իմ տպավորությունը, որպես նաև Կառավարության ղեկավար, ով մարդկանց հետ շփվելու ամենատարբեր առիթներ է ունենում. արդարադատության մեր ինստիտուտները դեռևս արդարության զգացում չեն սերմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ: Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է: Եթե, օրինակ՝ հարցում իրականացնենք պետական ինստիտուտների մեջ, թե, այնուամենայնիվ, մեր գործունեությունը տեղավորվո՞ւմ է արդարության շրջանակներում, թե՞ չի տեղավորվում, կարծում եմ՝ պետական ինստիտուտների և դատական ինստիտուտների պատասխանը դրական կլինի, բայց հանրության պատասխանն այնքան էլ դրական չի լինի: Ի՞նչն է սրա պատճառը: Կարծում եմ՝ սրա պատճառն այն է, որ արդարության մասին ինստիտուտների և հանրության պատկերացումները չեն համընկնում:

Եվ սա լրջագույն պրոբլեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք և որի հետ պետք է հասցեագրվենք։ Մեծ հաշվով, մեր երկրում ամենատարբեր առիթներով խոսում ենք ստանդարտի մասին, բայց կարծում եմ՝ պետք է խոսենք նաև արդարադատության ստանդարտի մասին, թե ինչ է դա նշանակում գործնականում։ Նաև կարևոր է հետևյալ հարցը՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ պետական ինստիտուտների և հանրության պատկերացումներն արդարադատության մասին համընկնեն։ Կարծում եմ, որ այդ հարթակը, որտեղ այդ խոսակցությունը տեղի է ունենում, բանավեճն է Սահմանադրության շուրջ և ի վերջո, այդ բանավեճի արդյունքում որոշման կայացումը Սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Ես երկար եմ այս թեմայի մասին մտածել և կարծում եմ, որ հենց այս խաչմերուկում տեղի ունեցած հանդիպման առանձնահատկություններն են, որ ինստիտուտների և հանրության պատկերացումներն արդարության և արդարադատության մասին չեն համընկնում։ Այսինքն` այս հանգրվանում է, որ այդ խոսակցությունը, այդ կոնսենսուսը չի ձևավորվել և կարծում եմ, որ սա հիմա արդեն ակնհայտորեն մեր պետական ինստիտուտների և ընդհանրապես՝ պետության կայացման համար կարևորագույն մի խնդիր է, որի հասցեագրումն առնվազն մեր օրակարգում պետք է ունենանք։ Եվ այստեղ, իհարկե, շնորհակալ կլինեմ, եթե Սահմանադրական դատարանն առանց իշխանությունների բաժանման սկզբունքների խախտման, նաև այս թեմայով հաղորդակցության հնարավորություն ստեղծի Կառավարության համար, որովհետև սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են։

Կրկին ուզում եմ բոլորիս շնորհավորել այս առիթով, ընդգծել իմ խորը հարգանքը Սահմանադրական դատարանի ինստիտուտի նկատմամբ և հույս հայտնել, որ մենք Սահմանադրության սահմանված կարգով բաժանված ինստիտուտների փոխգործակցության և երկխոսության հնարավորություն կարող ենք ստեղծել՝ ի վերջո արդարադատություն ինստիտուտի և արդարություն զգացողության համադրման և նույնականացման մեխանիզմների ձևավորման մասին, որովհետև կարծում եմ` դա շատ կարևոր է։ Ձեզ հայտնի հանգամանքների, ողբերգական հանգամանքների բերումով մեր հանրության մեջ շատ խորը դիսոնանսի զգացողություն կա։ Եվ այդ դիսոնանսի զգացողությունը, կարծում եմ, ամենաշատն արտահայտվում է կամ այդ դիսոնանսի եռման կետը հենց արդարադատություն ինստիտուտի և արդարության զգացման այս բաժանման միջև ընկած տիրույթում է գտնվում։ Շնորհակալ կլինենք, եթե Սահմանադրական դատարանը, մեր մյուս պետական ինստիտուտները ցանկանան, ուզենան և կարևոր համարեն այս դիլեման լուծելու գործում ներդրում ունենալ», - իր խոսքում նշել է վարչապետը:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնումՁևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. ահա ինչ է պետք. «Հայաքվե»Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.25 տոկոսային կետով Փաշինյանը Խերտ Յան Կոոպմանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերԵրևանում «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացելՈղջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղարԻնտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա վեհաժողովին մասնակցել է նաև ՀՀ ներկայացուցիչըՕդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանովՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսըԱյս շարժումը բոլորիս մասին է. Էլինար ՎարդանյանՈստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարությունՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՈվ սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) Ինչպես կիրանցեցի Գագիկ Վարդանյանը զոհվեց Խրեմլուից արձակած կրակից. տիկին Ալվարդի պատմությունը (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքումԸմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ)Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. HraparakՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԳլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույքԱՄՆ-ն Գազայի բնակչության համար լողացող նավամատույց է կառուցում (լուսանկարներ)16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտելՉի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ ՄանուկյանՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետՄարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. ԹաթոյանԻնչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըԻնքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿԱրդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը (տեսանյութ)Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇրջիկ առևտուրը կարգելվի նաև մարզերում (տեսանյութ)Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք»Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին Հոգևորականները իրենց հոգևոր ծառայության սահմաններից պետք է դուրս չգան. ՔՊ-ականՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը ԳլյոյինՉենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ-ական (տեսանյութ)Կոլումբիայում թմրակարտելին վնասազերծելու ժամանակ` ինը զինվորական է զոհվելԹանկարժեք մետաղների գներՎախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք, բա էդքան լավն եք՝ սահմանագծումը Ջերմուկից, Իշխանասարից սկսեք (տեսանյութ)Նավթի գները նվազել ենԽնձորի չափ կարկուտ Չինաստանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելԱշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն պարզապես գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին Դու շnւն ես, հայրենասեր չես. Հովհաննես Դավթյանը իր ներկայացման ժամանակ ակցիա արած երիտասարդին (տեսանյութ)Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանՄայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները
Ամենադիտված