Նոան ոչ-ոքի է գրանցել Կատարի հավաքի վերջին խաղում
ՍպորտԿատարում անցկացրած ուսումնամարզական հավաքի վերջին խաղում «Նոան» ուժերը չափել է «Ալ-Ղարաֆայի» հետ և ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտել հանդիպումը։
Ավելի վաղ անցկացրած խաղերում «Նոան» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Կատար» ՍԱ-ի դարպասը, նվազագույն հաշվով հաղթել էր «Ալ Շահանիային», ինչպես նաև երկու ոչ-ոքի էր գրանցել՝ «Մուայդարի» (2:2) և «Զենիթի» հետ (0:0)։