Ձեզ հետ եմ ես ովքեր ցավից պարում են. այլևս պարս անդադար կորստի ցավով, բայց և հպարտությամբ զուգակցված է լինելու. Ծովինար Գինոսյան
ԲլոգոսֆերաԳագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գիոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ձեզ հետ եմ ես ովքեր ցավից պարում են...
Այլևս պարս անդադար կորստի ցավով, բայց և հպարտությամբ զուգակցված է լինելու...
Շնորհակալ եմ իմ մեեեեծ ընտանիքին, որ այսքան իմ կողքին եք։
Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու, ու ես չեմ թուլացել, ինքն ինձ անդադար ուժ է տալիս։
Փնտրում էի իր հետ նկար, շատ երջանիկ պահեր գտա, շատ հուզվեցի բայց հետո գտա կարևորագույն նկարը...
Այս նկարը արվել է 2020 թվականին իր պատերազմ մեկնելու գիշերը, երկուսս էլ ժպտում ենք բայց սրտի խորքում վախենում, որ դա կարող է մեր վերջին հանդիպումը լինել...
Շնորհակալ եմ քեզ, դու ես կերտել էն Ծովինարին ով ուժ ունի քեզ ճանապարհելուց անգամ ամուր մնալու։ Շնորհակալ եմ որ միշտ կողքիս ես եղել և շարունակում ես։
Շնորհակալ եմ Աստծուց որ արժանացել եմ հենց քո դուստրը լինելու հպարտությանն ու արժանապատվությանը...
Միշտ միասին ենք լինելու, և դու միշտ իմ թիկունքն ես լինելու...»: