Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Իրան
Քաղաքական![Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Իրան](/timthumb.php?src=disc/12-02-24/7eb4b30e919b79511eb68fa41847d075.jpg&w=780)
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Իրան, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրիգորյանը կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։
Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը։
![](banners/armflix.jpg)