«Փաշինյանն ընդունեց, որ խաղաղության դարաշրջանը սուտ ու փուչ դուրս եկավ»․ Ոսկան Սարգսյան
ԲլոգոսֆերաԼրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Պետք է անհապաղ հրաժարական տա․ Նիկոլ Փաշինյանն այսօր Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում մասնավորապես հայտարարել է․
«Ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է մեր տարածաշրջանում թշնամանքի խորացմանը, ինչը շատ անհանգստացնող փաստ է։ Բայց չնայած այս բոլոր փաստերին, մեր կառավարությունը նվիրված է խաղաղության գործընթացին, քանի որ մեր համոզմունքն այն է, որ խաղաղության գործընթացը չունի այլընտրանք։ Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության գործընթացում հասնելու կոնկրետ արդյունքների, և մենք դա անում ենք։ Բայց դժբախտաբար, հնարավոր չէ դա անել առանց մյուս կողմի քաղաքական կամքի»։
Նիկոլ Փաշինյանը ընդունեց, որ իր հռչակած, իր կողմից տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացումը, խաղաղության խաչմերուկը, խաղաղության օրակարգը, խաղաղության պայմանագիրը սուտ ու փուչ դուրս եկան։ Նա պետք է ներոողություն խնդրի ժողովրդից և անհապաղ հրաժարական տա»։