«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետ Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք» Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ-ական (տեսանյութ) Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Դու շnւն ես, հայրենասեր չես. Հովհաննես Դավթյանը իր ներկայացման ժամանակ ակցիա արած երիտասարդին (տեսանյութ) Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. Ռուբինյան Մայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել 

Այն աղետալի հետևանքները, որը կբերի Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար

Վերլուծական

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու մասին, որը, սակայն, ենթադրում է ոչ թե գործող Սահմանադրության կոսմետիկ փոփոխություն, այլ լիովին նոր Սահմանադրություն: Այն հնարավոր փոփոխությունները որոնք կարող են տեղի ունենալ Մայր օրենքում և որոնք չեն էլ հերքվում իշխող քաղաքական ուժի կողմից, ռեզոնանս են առաջացրել հանրության և փորձագետների շրջանում: Gallup-ի մեկ ամիս առաջ անցկացած հետազոտության մասնակիցների 38,1 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 34,2 %-ը կարծիք է հայտնել, որ որոշ դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չեն վերաբերվում ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Հանրության տրամադրության վրա ազդել է նաև այն հանգամանքը, որ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները չեն էլ հերքում, որ Սահմանադրության փոփոխության գործընթացը թելադրված է իրենց կողմից:

Հաշվի առնելով հանրության տրամադրությունները՝ Փաշինյանը կարող է լուրջ խնդրի առջև կանգնել, եթե գործը հասնի հանրաքվեին: Բանն այն է, որ ըստ գործող Սահմանադրության՝ հանրաքվեի դրված նախագիծն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ ԿԸՀ պաշտոնական ամփոփագրի, 2,591,316 էր: Սա նշանակում է, որ հանրաքվեի դրված հարցը կարող է ընդունված համարվել, եթե դրան կողմ քվեարկի 648 հազար քաղաքացի, ինչը, համաձայնեք, գրեթե անիրական է: Եվ հենց այդ հանգամանքը հասկանալով՝ Փաշինյանը որոշել է գնալ խորամանկության և փոխել օրենքն իր նպատակներին հասնելու համար: Այսպես՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ հանրաքվե չի կարող անցկացվել Ազգային ժողովի ընտրությունների օրը: 

Փաշինյանը հանրաքվեն և ԱԺ արտահերթ ընտրությունները մեկտեղելու և նույն օրը անցկացնելու նպատակով պատրաստվում է փոփոխել օրենքի այս կետը: Նա քաջ գիտակցում է, որ իշխող քաղաքական թիմն այլևս չունի աջակցության այն աստիճանը, որն ուներ 2018-ին, իսկ իր վարկանիշն ամիս առ ամիս գահավիժում է: Եթե հանրության առջև դրվի միայն հանրաքվեն, ապա ակնհայտ է, որ անհրաժեշտ քանակի ձայն չի հավաքվելու և Փաշինյանի նախաձեռնությունը տապալվելու է: Մինչդեռ արտահերթ ընտրությունների հետ սահմանադրության փոփոխության հանրաքվեն կարող է հնարավորություն ընձեռել՝  «սղղացնել» և այն ազգակործան նախագիծը, որն առաջ է քաշել Փաշինյանը:

Ակնհայտ է, որ այս փոփոխության նպատակը միայն ու միայն սեփական քաղաքական օրակարգը առաջ մղելն է, օրակարգ, որը մերժվում է հանրության մեծամասնության կողմից և աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի համար:  Այսպես, նոր Սահմանադրությամբ խմբագրվելու է Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: 

Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որից նույնպես նոր Սահմանադրությամբ հրաժարվելու է «նոր Հայաստանը», ապա դա ուղղակի դառնալու է համազգային խայտառակություն: Եթե Հայաստանը, որը  ցեղասպանության զոհ է, հրաժարվի դրա միջազգային ճանաչումից, ապա կստացվի, որ թուրքական նարատիվը՝ հարցականի տակ դնելու ցեղասպանության փաստը, դուրս կգա ճիշտ: Այսինքն՝ Փաշինյանը թուրքերի ձեռքը կարող է դնել այնպիսի քարոզչական կռվան, որը կզրոյացնի երկար տասնամյակների հայոց պայքարը՝ տեղ բացելով նոր ցեղասպանության:

Թուրքիայի սիրտը շահելու նպատակով Փաշինյանը պատրաստվում է հրաժարվել նաև Արարատից, փոխել ՀՀ զինանշանն ու օրհներգը: Բացի այդ, հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխլելու նպատակով նոր Սահմանադրությամբ վերացվելու է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերն ու կարգավիճակը: Արդեն իսկ կարող ենք նկատել, թե ինչ արշավ են սկսել իշխանությունները հոգևորականների և եկեղեցու դեմ:

Հայաստանի Սահմանադրության արժեբանական ու գաղափարական հիմնասյուները վերացնելուց ու դրանով արտաքին քաղաքական խնդիրներ լուծելուց, Նիկոլ Փաշինյանն այս գործընթացում ունի խիստ անձնական, սեփական իշխանությանը վերաբերող հաշվարկ:  Նոր Սահմանադրությամբ առաջարկվում է հրաժարվել ներկայումս գործող կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից և ամրագրել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն։ Ներկայիս Սահմանադրությամբ ԱԺ անցած յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է կոալիցիա կազմել խորհրդարան մուտք գործած այլ՝ ամենաշատը երկու կուսակցությունների կամ դաշինքների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մեծամասնություն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի հարցում:  Այժմ հրաժարվելով գործող Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքից՝ առաջարկվում է Սահմանադրությամբ ստեղծել «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն՝ երկու տարբերակով՝ կա՛մ երկրի նախագահը կարող է ԱԺ առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, կա՛մ, ըստ երկրորդ տարբերակի, կարող է կիրառել Երևանի քաղաքապետի ընտրությանը նման մեխանիզմ և որպես վարչապետ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին, այսինքն՝ «փոքրամասնության կառավարություն» ձևավորել օրենքի ուժով։ Այս նորամուծության դեպքում իշխանությունը, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը, ֆորսմաժորների բացակայության պարագայում հնարավորություն կստանա գործնականում հավերժ նշանակվել վարչապետի պաշտոնում։

Ըստ էության, Փաշինյանն այժմ ցանկանում է ստանալ Արևմուտքի համաձայնությունը և իրականացնել վերը նշված ծրագիրը: Իսկ ծրագիրը կայանում է այնպիսի Սահմանադրություն ունենալու մեջ, որ լեգիտիմության հարց լուծի, և, որ տեղավորվի թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից բխող տարածաշրջանային տրամաբանության մեջ: Ինչպես տեսնում ենք, այդ նպատակին հասնելու համար Փաշինյանը չի խորշում նաև օրենքներն իր քաղաքական շահերին համապատասխան փոփոխելուց և խմբագրելուց: Սակայն, ակնհայտ է, որ անգամ հանրաքվեն և ընտրությունները մեկտեղելու դեպքում էլ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, այն պարզ պատճառով, որ հանրության մեծամասնության մոտ այլևս սպառվել է վստահության պաշարը գործող իշխանությունների հանդեպ և նրանք հակված են աջակցել ոչ թե Փաշինյանի և նրա թիմի արկածախնդրություններին, այլ ցանկանում են դաշտում տեսնել նոր գաղափարներով և պետականամետ կեցվածքով նոր դեմքեր և նոր ուժեր:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ ԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըԻնքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿԱրդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը (տեսանյութ)Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇրջիկ առևտուրը կարգելվի նաև մարզերում (տեսանյութ)Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք»Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին Հոգևորականները իրենց հոգևոր ծառայության սահմաններից պետք է դուրս չգան. ՔՊ-ականՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը ԳլյոյինՉենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ-ական (տեսանյութ)Կոլումբիայում թմրակարտելին վնասազերծելու ժամանակ` ինը զինվորական է զոհվելԹանկարժեք մետաղների գներՎախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք, բա էդքան լավն եք՝ սահմանագծումը Ջերմուկից, Իշխանասարից սկսեք (տեսանյութ)Նավթի գները նվազել ենԽնձորի չափ կարկուտ Չինաստանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելԱշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն պարզապես գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին Դու շnւն ես, հայրենասեր չես. Հովհաննես Դավթյանը իր ներկայացման ժամանակ ակցիա արած երիտասարդին (տեսանյութ)Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանՄայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարներըԵթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են, պրծա՞նք. Արծվիկ ՄինասյանԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըԱպրիլի 30-ի աստղագուշակՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Ապրիլի 30Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներՕր առաջ իշխանությունից պետք է ազատվենք, ամեն օր ավելի վատ է լինելու, միայն դա եք երաշխավորումՄարդկանց ունեցվածքը տալիս եք թշնամուն, ես երբեք չեմ ստել. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի դեպքերի մասինՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ ՄինասյանՄերժում ենք ՀՅԴ-ի և կայսրության համատեղ նախագիծը. ՔՊ-ական (տեսանյութ) ՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով 3 անչափահասի հրավիրել են քննչական բաժին 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ ԶաքարյանԵրևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել ենՈ՞վ է հրահանգ տվել, ո՞ր իրավունքով է Տավուշում սահմանագծում իրականացվում, սյուներ տեղադրվում (տեսանյութ)ՔԿ արձագանքը` որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերինԱնիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. ՇարմազանովՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ Տավուշի շուրջ կատարվողի նկատմամբ անտարբեր չենք, ՀՀ-ն մեր հայրենիքն է. պայքարին միացել են եզդիները (տեսանյութ)Նրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Ղազարյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԿիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է ԵրևանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ ԳալստյանԻ՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան ՎարդանյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»
Ամենադիտված