Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Ես չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ալմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Անվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ) «Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ) 

«Հայաստանում ստեղծում են վերահսկելի քաոս բոլոր բնագավառներում». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ ամիսներ առաջ փորձագետներն ահազանգում էին երկրին սպառնացող վտանգների մասին: Հիմա ընդգծում են՝ ամեն ինչ այնքան պարզ է, որ երբեմն անգամ մեկնաբանելու կարիք չկա: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ կատարվում է այն, ինչ կանխատեսում էին պատմությունից, քաղաքագիտությունից, աշխարհաքաղաքականությունից հասկացող մասնագետները:

«2020 թ. նոյեմբերի 9-ից հետո միաձայն հայտարարում էինք, որ Հայաստանի միակ փրկությունը և ապագա աղետներից խուսափելու միակ ելքը Նիկոլի և նրա թիմի իշխանությունից հեռացումն է: Եթե ոչ, ապա կունենանք այն աղետը, ինչին ամենօրյա ռեժիմով հիմա առնչվում ենք: Պատերազմից անցել է երեքուկես տարի, այս տարիներն ապացուցեցին, որ չեն կարող թշնամու առաջ ծնկի եկած Նիկոլը և իր թիմը հավասարը հավասարին բանակցել Ալիևի և նրա իշխանության ներկայացուցիչների հետ, նույն անձը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է քաղաքագետը:

Ընդգծում է՝ եթե հայ ժողովուրդը, կրավորական կեցվածք ընդունելով, այս աղետի իրական արհավիրքները չհասկանալով, շարունակի «նախկին-ներկա» անհեռատես և տգետ բանավեճը, Ադրբեջանի բռնապետի անմիջական պահանջով Հայաստանի Հանրապետությունը, դրա բնակավայրերը կարող են վերանվանվել: «Բաքվում են որոշելու Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի ներքին ու արտաքին քաղաքականություն վարի: Արդեն սկսել են միջամտել մեր ներքին գործերին, դա նորություն չէ: Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ հայտարարության տեսքով փորձեց շանտաժել հասարակությանը, որ եթե չփոխենք մեր Սահմանադրությունը, ապա խաղաղություն չի լինի, և պատերազմ կլինի: Նույն ձեռագրին համապատասխան, Նիկոլ Փաշինյանը շանտաժում էր հասարակությանը, թե՝ Արցախը կտանք և հանգիստ կապրենք: Այդ տգետ թեզին կարող էին հավատալ միայն թերուսները և պատմությունից ու քաղաքականությունից չհասկացող մարդիկ:

Արցախը սկուտեղի վրա տրվեց, այն էլ «բոնուսով»՝ հայաթափված: Արցախը տալով Ադրբեջանին՝ Նիկոլը պատերազմը բերեց ուղիղ Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս: Հիմա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարություններ անելով, այս կամ այն լրատվամիջոցին հարցազրույցներ տալով՝ փորձում է կրկին հասարակությանը շանտաժել, որ մեր բոլոր դժբախտությունները հիմա էլ Սահմանադրության և Անկախության հռչակագրի մեջ են: Երբ ընդդիմությունն օբյեկտիվորեն բարձրաձայնեց, որ Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի նախագահի բացահայտ պահանջն է, քայլիստները և Նիկոլին սպասարկող այլ ուժեր սկսեցին լկտիաբար և ցինիկաբար մեղադրել ընդդիմությանը, թե իբր նա է այդ մտքերը տալիս Ադրբեջանի բռնապետին, առավել ևս, որ իբր թե քայլիստ որոշ պաշտոնյաներ և Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության մասին առաջին անգամ խոսել են 2023 թ.-ի վերջին»,-ասում է Համբարյանը:

Այս համատեքստում հիշեցնում է՝ Ալիևն առաջին անգամ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին բարձրաձայնել և այդ պահանջը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին 2021 թ. սեպտեմբերի 27-ին: «Դրա վերաբերյալ բոլոր ապացույցները կան համացանցում: Ադրբեջանի բռնապետի պահանջից 2,5 տարի անց Նիկոլ Փաշինյանն իբր թե ինքնակամ է այդ որոշումն ընդունել: Ինքնակամ որոշման մասին խոսք լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն մարդ չէ: Բազմիցս է ապացուցել, որ թուրքադրբեջանական տանդեմի շահերի սպասարկուն է Հայաստանի Հանրապետությունում»,-կարծիք է հայտնում մեր զրուցակիցը: Համբարյանն ուշադրություն է հրավիրում ոչ միայն Սահմանադրության փոփոխության հարցին:

«Վերջերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովն իր հարցազրույցում նշել էր՝ բացի Հայաստանի Սահմանադրությունից, Հայաստանի կողմից ընդունված և վավերացված բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանի շահերին: Ամիրբեկովը հայտարարում է, որ Հայաստանը պետք է փոխի բազմաթիվ օրենքներ և վավերացված միջազգային պայմանագրեր, որոնք ձեռնտու չեն Ադրբեջանին: Այդ պահանջների մեջ նա երկուսն առանձնացրեց: Առաջին՝ ըստ Ամիրբեկովի, ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված Արցախյան հարցի վերաբերյալ հոդվածը չի համապատասխանում իրենց տեսակետին: Այս հայտարարությունից երկու օր անց ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվեց, այս պարագայում կարելի է գլոբալ ասել՝ Ալիևին ոչ ձեռնտու հոդվածը: Կայքի «ԼՂ հիմնախնդիր» բաժինը չի գործում: Պատճառաբանեցին, թե կան տեխնիկական խնդիրներ: Հետաքրքիր էր, որ այդ տեխնիկական հարցը ծագեց Ամիրբեկովի հայտարարությունից մեկ ու կես օր հետո:

Երկրորդ՝ շատ հետաքրքիր բացահայտում արեց Ամիրբեկովը 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրի հետ կապված: Դրանով ձևավորվել է «Անկախ պետությունների համագործակցություն» կազմակերպությունը, այն ստորագրվել է 11 երկրի կողմից, բացառություն են Մերձբալթյան երկրները և Վրաստանը: Ամիրբեկովը փաստացիորեն նշեց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը ստախոս է: Ցավն այն է, որ Նիկոլի ստախոսությունն արդեն բացահայտում են մեր թշնամիները, սա խայտառակություն է մեզ համար: Ամիրբեկովը հերքեց Նիկոլ Փաշինյանի՝ երեքուկես տարվա ընթացքում բազմիցս կրկնված այն թեզը, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է Ալմա Աթայի հռչակագրով, և այդ տարածքի մեջ է մտել նաև Արցախը: Ամիրբեկովն ասաց այն, ինչ բազմիցս հայտարարել են Հայաստանի ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ այդ հռչակագրի ստորագրմանը մասնակցած այն ժամանակվա իշխանությունների ներկայացուցիչները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմի անդամները: 1992 թ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից վավերացված Ալմա Աթայի դեկլարացիայում հայկական կողմը մտցրել է տասը փոփոխություն, այդ հռչակագիրը վավերացվել է Գերագույն խորհրդի կողմից՝ այդ տասը վերապահումները հաշվի առնելով, որոնց մեջ մտնում է այն, որ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախը չի ճանաչվել Ադրբեջանի տարածք:

Էլչին Ամիրբեկով անուն ազգանունով ազերի թուրքը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանն իր դավաճանությունը, իր հակահայ քաղաքականությունը քողարկելու և սեփական իշխանությունն ամեն գնով պահելու համար պատրաստ է ստորագույն և ցածրակարգ ստախոսությունների: Այդ ստախոսություններով նա մեխանիկորեն պաշտպանում է նաև թուրք-ադրբեջանական թեզերը: Ամիրբեկովի բացահայտումը մեզ համար ողբերգություն պետք է լինի: Արցախյան հիմնախնդրի ծագումից և Մինսկի խմբի ստեղծումից ի վեր՝ 1992-2020 թթ., երբեք չենք իմացել, որ Հայաստանը երբևէ որևէ ձևաչափով կամ փաստաթղթով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հակահայ, հակահայաստանյան, թրքամետ, թրքաբարո թեզերի հեղինակը Նիկոլը և իր իշխանության կեղծարար, ստախոս ներկայացուցիչներն են»,-շեշտում է քաղաքագետը՝ հավելելով. «Մենք մարտնչող անարժանապատվության մարաֆոնի ենք մասնակցում: Մենք «на дне» էլ չենք, փորձում ենք ձեռքով փորել, որ էլ ավելի խոր գնանք»:

Բայց հարվածները միայն Սահմանադրությանն ուղղված չեն, այլ մեր երկրի կարևորագույն կառույցներին՝ Եկեղեցի, կրթություն, մշակույթ: «Սա բազմաթիվ երկրներում կիրառվող քաղաքական տեխնոլոգիա է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության բնագավառում: Քանի որ արտաքին քաղաքականություն փաստորեն չունենք, այն ամբողջությամբ ավերված է, ողբալի վիճակում է, հիմա Նիկոլի հետևում կանգնած ուժերը Հայաստանում ստեղծում են վերահսկելի քաոս բոլոր բնագավառներում, հատկապես այն ոլորտներում, որոնք մեզ համար շատ կարևոր են, այս դեպքում՝ Եկեղեցին և կրթությունը: Պատահական չէր, որ Նիկոլի իշխանության գալուց հետո առաջին հարվածը կրկին հասցվեց Եկեղեցուն՝ բազմաթիվ կեղծիքներով, ասեկոսեներով, անապացույց մեղադրանքներով, զրպարտություններով: Հետևում էի այն ժամանակ, թե ինչ մեթոդով են հակաեկեղեցական ստահակները խաբում հասարակությանը: Այն ժամանակ տեղի ունեցավ Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների միջև մասունքների փոխանակման գործընթաց, ռուսական կողմին տվեցինք Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք՝ փոշի:

Նիկոլական ստահակ խումբը և նրա ներկայացուցիչները սոցիալական ցանցերում դիտավորյալ տարածում էին մի կեղծ լուսանկար, որում Սուրբ Գեղարդի կեսը կտրված էր: Փորձում էին մեղադրել Գարեգին 2-րդ կաթողիկոսին Գեղարդը պղծելու և նրա կեսը ռուսներին նվիրելու մեջ: Սա մանիպուլ յացիոն կեղծարարության մեթոդ էր, որով հասարակությանը փորձում էին հանել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի դեմ իբր պայքարողները շատ լավ գիտեն, որ պայքարում են հենց Եկեղեցու դեմ: Ի տարբերություն այլ եկեղեցիների, մեր Եկեղեցում չկա նման ավանդույթ, որ ոչ հոգևոր դասի ներկայացուցիչները որոշում ընդունեն, թե ով պետք է լինի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ: Փորձում են մեր Եկեղեցին դարձնել բողոքական: Դրանք աշխարհում գործող այն եկեղեցիներն են, որոնց թիկունքում կանգնած է Արևմուտքը, այնտեղից հովանավորվող եկեղեցիներ և աղանդներ են:

Ի դեպ, ընտանիքի ինստիտուտի պղծման մեթոդի հովանավորման մասին: Նիկոլ Փաշինյանն իր հովանավորության տակ վերցրել էր մի սեռափոխված գյումրեցու, որն իբր թե Գյումրիում ենթարկվել էր հալածանքների և փախել: Փաստում եմ՝ աղջիկը, որը հետագայում տղա էր դարձել, երբևիցե Գյումրիում հալածանքների չի ենթարկվել, բացահայտ ցույց էր տալիս իր սեռական կողմնորոշումը և այլն: Նիկոլը, նրան թիրախավորելով, ԱԺ ամբիոնն օգտագործում էր պղծությունը հովանավորելու թեզերն առաջ տանելու համար: Նրանք «մարսեցին» Արցախի հանձնումը թուրք-ադրբեջանական տանդեմին, հիմա էլ ավելի են ուժեղացրել իրենց հարձակումները ավանդական ինստիտուտների՝ հայկական ընտանիքի և Եկեղեցու դեմ, որոնք մեզ մոտ միշտ շատ ուժեղ դիրքեր են ունեցել: Պետք է նաև գաղափարական պայքար մղեն, պղծում և կեղծում են Հայոց պատմությունը: Դրա վառ օրինակը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն է, այն դասագիրք չէ, այլ եսիմ ինչ է: Ամենակարևորը՝ առաջին անգամ եմ տեսնում, որ «Հայոց պատմության» դասագիրքը հեղինակում է մեկը, որը Հայոց պատմության մասնագետ չէ, նա համաշխարհային պատմության մասնագետ է»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ ՄարտիրոսյանըՀայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն ԱյվազյանՆերվայնանում եմ, երբ ասում են՝ ծանրաբեռնված են, եթե այդպես է, ուրեմն մի բան լավ չեն անում. դատախազԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարումՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավորԱպրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպքԿարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. 7 մարդ է զոհվել (լուսանկարներ) ԱԳՆ-ում հավաքված են տուն պահող, հնազանդ դիվանագետներ, ոչնացնում են ամեն ինչ. Մելքոնյան10 000 ադրբեջանցի ուսանող մասնակցել է «Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադային, սա մարտահրավեր է (տեսանյութ)Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլեր
Ամենադիտված