Արցախցիների համար փող չկա՞. կառավարությունը որոշել է Փարիզի ՀՀ դեսպանատան համար գնել նոր շենք՝ 23 մլն եվրո արժողությամբ. Արմեն Մկրտչյան
Բլոգոսֆերա«Հայկական երազանք» կուսակցության նախագահ Արմեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Արցախցիների համար փող չկա՞
Կառավարությունը որոշել է Փարիզի ՀՀ դեսպանատան համար գնել նոր շենք՝ 23մլն եվրո արժողությամբ: Ավելի վաղ նման ճոխ գնում էր կատարվել Լոնդոնում՝ 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով գնվել էր դեսպանատան նոր շենք:
47.150.000 դոլարով Երևանում, Աբովյանում, Աշտարակում, Էջմիածինում կարելի էր 2000 բնակարան գնել և 2000 Արցախից բռնի տեղահանված ընտանիքի բնակարանի հարց լուծել»: