Կադիրովի ավագ որդին պաշտոն է ստացել
Աշխարհ![Կադիրովի ավագ որդին պաշտոն է ստացել](/timthumb.php?src=disc/17-02-24/943e4f49d1cdafe3a4f051e0939409ee.jpg&w=780)
Չեչնիայի ղեկավարի ավագ որդին՝ Ախմաթ Կադիրովը, նշանակվել է երիտասարդության հարցերով տարածաշրջանային նախարարի պաշտոնում։
Նշվում է, որ Չեչնիայի խորհրդարանի նախագահը նրան պարգեւատրել է նաեւ Կադիրովի շքանշանով։
Ավելի վաղ Չեչնիայի ազգային քաղաքականության և արտաքին հարաբերությունների նախարար Ահմեդ Դուդաևը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի որդիները՝ Ախմաթը, Էլին և Ադամը, պարգևատրվել են Չեչնիայի խորհրդարանի «Հայրենիքի պատիվ» բարձրագույն շքանշանով։
![](banners/armflix.jpg)