Կադիրովը որդիների հետ լուսանկարներ է հրապարակել
Լուսանկարներ![Կադիրովը որդիների հետ լուսանկարներ է հրապարակել](/timthumb.php?src=disc/22-02-24/b0ae9f04897e5e51d7cfc46ccfcb2922.jpg&w=780)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրապարակել է տասը տարի տարբերությամբ արված երկու արխիվային լուսանկար, որոնցում պատկերված են ինքը՝ Կադիրովը և նրա որդիները։ Նա լուսանկարը հրապարակել է Telegram-ի իր ալիքում։
Առաջին լուսանկարում Չեչնիայի ղեկավարը շրջապատված է իր որդիներով, որոնք, կարծես թե, հինգից տասը տարեկան են։
Երկրորդ լուսանկարում Կադիրովի երեխաները, որոնք այժմ մեծացել են, քաղաքացիական հագուստով են, բացի Ադամ Կադիրովից։
Լուսանկարներում պատկերված է նաև «Ռոսգվարդիա»-ի ղեկավար Վիկտոր Զոլոտովը։
![](disc/22-02-24/bd90df6c214eddf24cec3eca94967d0b.jpg)
![](disc/22-02-24/82678201859fb0f598499f3a922649e8.jpg)
![](banners/armflix.jpg)