Մարսելը նոր գլխավոր մարզիչ ունի
ՍպորտՖրանսիական «Մարսելը» հայտարարել է Ժան Լուի Գասեին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
70-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը չի հաղորդվում։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Գասեն նախկինում գլխավորել է «Մոնպելյեն», «Կաենը», «Իստրը», «Սենտ Էտյենը», «Բորդոն» և Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականը, որը նա լքել է 2024 թվականի հունվարին։
«Ինձ համար մեծ պատիվ է միանալ այս լեգենդար ակումբին։ Չեմ համբերում, թե երբ կսկսեմ աշխատել այս թիմի հետ, որպեսզի պատրաստվեմ առաջիկա հանդիպումներին»,- Գասեի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։