Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են. օրն ու վայրը դեռ հստակ չէ. Արմեն Գրիգորյան
Քաղաքական![Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են. օրն ու վայրը դեռ հստակ չէ. Արմեն Գրիգորյան](/timthumb.php?src=disc/21-02-24/dd689d1df973bb97266fca8616e8ba63.jpg&w=780)
«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետները հանդիպելու են, հիմա քննարկվում է, դեռևս հստակություն չկա օրվա, տեղի և ժամի մասով, երբ որ լինի, համապատասխան հաղորդագրություն կտարածվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի հայտնած տեղեկության՝ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանը ստացել է Ադրբեջանի տարբերակը․
«Հունվարի 4-ի մեր պատասխանից հետո Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը, շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ մոտակա շրջանում երբ ԱԳ նախարարները հանդիպեն, բնականաբար, քննարկելու են խաղաղության պայմանագիրը»,- նշեց նա։
![](banners/armflix.jpg)