Բերեք առաջ չընկնենք, բայց վստահ եմ՝ գործողություններ կլինեն. ՀՀ փոխվարչապետը՝ ադրբեջանցի մարդասպանին ազատ արձակելու մասին
Քաղաքական![Բերեք առաջ չընկնենք, բայց վստահ եմ՝ գործողություններ կլինեն. ՀՀ փոխվարչապետը՝ ադրբեջանցի մարդասպանին ազատ արձակելու մասին](/timthumb.php?src=disc/22-02-24/ad906840629e2dc601b003de0f62d6d5.jpg&w=780)
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է հարցերին՝ կապված նախօրեին Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քանիլ Զեյնալլիի ազատ արձակման և Բաքու վերադարձի հետ․
«Վստահ եմ, որ Հայաստանի կողմից գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև, այնուամենայնիվ, հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի՝ այդ թվում իրավապահ մարմիննների գործընկերների հետ։
Բերեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանք՝ կխոսենք»,- թեմայի վերաբերյալ այլ հարցերը անպատասխան թողնելով՝ հավաստիացրեց փոխվարչապետ Գրիգորյանը։
![](banners/armflix.jpg)