ՔՊ-ն սկսում է համագործակցություն Հնդկաստանի ժողովրդական իշխող կուսակցության հետ
ԲլոգոսֆերաԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը գրել է.
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն սկսում է համագործակցություն Հնդկաստանի ժողովրդական իշխող կուսակցության հետ (Bharatiya Janata Party)։
Նյու Դելիում հանդիպում եմ ունեցել Հնդկաստանի ժողովրդական կուսակցության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Վիջայ Չաթայվալեի հետ: Պարոն Չաթայվալեի հետ զրույցում խոսել եմ ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսլականի մասին և ընդգծել այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման դերը։
Գործընկերս ևս շեշտել է միջկուսակցական համագործակցության կարևորությունը և նշել, որ Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը դիտարկում է Հնդկաստանում կայանալիք համապետական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դիտորդական առաքելությամբ ներգրավելու հնարավորությունը։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակել անհրաժեշտ քայլեր իրականացնել կուսակցությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ»։