Նորայր Շողիկյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար
Քաղաքական![Նորայր Շողիկյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար](/timthumb.php?src=disc/26-02-24/642575a7ad178d826d422d5ac5fd7d64.jpg&w=780)
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Նորայր Շողիկյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով և 95-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաև՝ Հանրային ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով ու 9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Ն. Շողիկյանի դիմումը.
Նորայր Հովհաննեսի Շողիկյանին 2024 թվականի փետրվարի 26-ից նշանակել Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնում՝ մինչև սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Աշխատավարձը` համաձայն հաստիքային ցուցակի»:
![](banners/armflix.jpg)